3,014 view

Համատեղ գործողություններ կարտոֆիլի հիվանդության կանխարգելման ուղղությամբ

15.05.2015
Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը մեկնարկելուն պես կարտոֆիլի մշակությամբ զբաղվող մի խումբ բնակիչներ դիմել էին Ապարանի Օրհուս կենտրոն՝ «կարտոֆիլի քաղցկեղ» կոչվող հիվանդության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ 2014թ. աշնանը Ապարանի տարածաշրջանի Արագած, Շենավան համայնքներում արձանագրվել էր կարտոֆիլի քաղցկեղ սնկային հիվանդության բռնկում:
Թե՛ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող և թե՛կարտոֆիլ սպառող բնակիչները անհանգստացած են այս խնդրի առնչությամբ, քանի որ

շատերը կարտոֆիլի տնկանյութը`սերմը, ձեռք են բերում վերը նշված համայնքներից:

Խնդրի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով Օրհուս կենտրոնը դիմեց Գյուղատնտեսության նախարարություն (հարցում, պատասխան):

Մայիսի 13-ին կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց իրազեկման դասընթաց համայնքի բնակիչների և ՏԻՄ համապատասխան բաժինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացը վարեց Ապարանի ԳԱՄԿ (գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) մասնագետը: Նա մանրամասնորեն ներկայացեց այդ հիվանդության առաջացման պատճառները, վարակված հողամասերի զբաղեցրած տարածքները, իրականացված ախտորոշիչ հակահամաճարակային միջոցառումները, համաճարակի բուն օջախների տեղայնացման ու վնասազերծման, հիվանդության հետագա տարածումը կանխելու և սննդի անվտանգության ռիսկերը նվազեցնելու միջոցառումները:

Մասնակիցները ստացան Գյուղատնտեսության նախարարության տրամադրած կարտոֆիլի հիվանդութան կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ (կցված է):Պայմանավորվածություն ձեռք բերվեց Օրհուս կենտրոնի աջակցությամբ հիվանդության կանխարգելմանը վերաբերող տեղեկատվական թերթիկները տարածել սոցիալական ցանցերով:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ.՝ (+374) 94 22-49-26
E-mail: aarhusaparan@mail.ru
info_aparan@aarhus.am