3,305 view

Կոյուղաջերերով դաշտերի ոռոգման փաստը խուճապ է առաջացրել Սյունիք համայնքում

14.05.2015
2015թ. մայիսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի համայնքապետի հրավերով, Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը և «ՍՈՍԻ» հեռուստաընկերության աշխատակիցները համատեղ այցելեցինՍյունիք համայնք: Համայնքի բնակիչների մի մասը, որոնք հողերը ոռոգում են մաքուր ջրով, անհանգստացել էին, քանի որ հողերը կոյուղաջրերով ողողված լինելու մասին տեղեկատվությունը կարող է հարվածել նրանց ապրուստի միակ միջոցի` գյուղմթերքների վաճառքից ստացվող եկամտի վրա: Նրանցից շատերը ճշգրիտ տեղեկատվություն չունեին, մյուսներն էլ պնդում էին. «Ձեր գործն է, «Ջրմուղկոյուղու» գործն է»:

Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց նրանց կենտրոնի առաքելությունը, պարտականությունները, տրամադրեց հակիրճ, մատչելի տեղեկատվություն տեղի ունեցած դեպքերի, այցելությունների վերաբերյալ` կարևորելով կոյուղատարի դիտահորերի անցքերի փակումը, որպեսզի բացառվի կոյուղաջրերի արտահոսքը, վերանա ինֆեկցիոն հիվանդությունների օջախը:

Գյուղապետարանում հանդիպման ժամանակ համակարգողը ցույց տվեց Օրհուս կենտրոնների կայքում տեղադրված համապատասխան նյութերը, որպեսզի նրանք համոզվեն, որ քաղաքացիական ակտիվ կազմակերպությունների ու Օրհուս կենտրոնի նպատակն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է այս խնդրի վերացմանը: Ձևավորվեց փոխըմբռնման մթնոլորտ, տեղի ունեցավ քննարկում:

Տեղեկանալով Օրհուսի կոնվենցիայով իրենց տեղեկացված լինելու ու խնդրի լուծման համար որոշում կայացնելու գործում մասնակցության իրավունքի մասին` գյուղացիները փոխեցին իրենց տրամադրվածությունը: Այնուհանդերձ մի խումբ մարդիկ շարունակում էին այն կարծիքին մնալ, որ ոչ ոք չի համարձակվի փակել դիտահորերի արտահոսքը` հղում անելով սեփականատերոջը:

Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպում ունեցավ անասնապահական համալիրի սեփականատերերի գործադիր տնօրենին, ով տեղյակ չէր, որ դաշտերը կոյուղաջրերով են ոռոգվում : Կենտրոնի համակարգողի ներկայությամբ նա կոյուղատարի դիտահորերի անցքերը բետոնապատելու, հողի պատնեշով ծածկելու հանձնարարական տվեց՝ բացառվելու համար արտահոսքը և խոստացավ լրացուցիչ տեղեկացնել աշխատանքների կատարման մասին: Օրվա վերջում արդեն տեղեկատվություն ստացվեց աշխատանքների ավարտի վերաբերյալ:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի պատասխանատուներն էլ խոստացել են վերացնել կոյուղատարի մետաղական խողովակի անցքերը՝ եռակցման միջոցով:

ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru