3,520 view

Քաղաքացիների խնդրանքով Օրհուս կենտրոնի կողմից բարձրացված խնդրի հետքերով

13.05.2015
2015թ. մայիսի 6-ին Կապանի Օրհուս կենտրոնը «ՍՈՍԻ» հեռուստաընկերությանը տրամադրեց տեղեկատվություն և լուսանկարներ ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի տարածքով անցնող Կապանի կոյուղատարից արտահոսքի, ապրիլի 16-ին կայացած Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի նիստում այդ հարցի քննարկման և կայացրած որոշման, կենտրոնի համակարգողի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի ղեկավարության հետ քննարկման արդյունքում կոյուղատարից արտահոսքի վերացման վերաբերյալ:
2015թ. մայիսի 7-ին «ՍՈՍԻ» հեռուստաընկերության լրագրողների հետ այց կազմակերպվեց Սյունիք

համայնք` պատրաստելու հաղորդում Օրհուս կենտրոնի բարձրացրած և հետևողականորեն խնդրի լուծմանը հասցրած աշխատանքի վերաբերյալ: Այցելուները անակնկալի եկան` տեսնելով, որ կոյուղաջուրը ոչ միայն վարելահողերն է լցվում, որտեղ անասնակերի խոտաբույսեր են աճում, այլև բանջարանոց, որտեղ կորտոֆիլի պալարներն արդեն երևում էին:

«ՍՈՍԻ» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց հաղորդում խնդրի վերաբերյալ, որտեղ Օրհու կենտրոնի հակարագողը հարցազրույց տվեց` ներկայացնելով 2010թ նմանատիպ խնդրով դատարանի վճիռը, որով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն պարտավորվում էր վերացնել մարդկանց առողջ ու բարեկեցիկ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը` կոյուղաջրերը Ողջի գետ լցնելու համար:

Կոյուղաջրերը հողատարածություններ լցվելու դեպքում աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների, հնարավոր է նաև համաճարակային այլ հիվանդությունների օջախ կարող է առաջանալ, այսպես է պարզաբանել խնդրի վտանգտավորությունը համաճարակաբան բժիշկը:

Հեռուստահաղորդումը կարող եք դիտել հետևելով www.sosi-tv.com հղումով:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի hամակարգող