3,490 view

Դիլիջանի գլխավոր հատակագծում փոփոխությունների կատարման վերաբերյալ նախագծման առաջադրանքի հանրային քննարկում

12.05.2015
Մայիսի 11-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխությունների կատարման վերաբերյալ նախագծման առաջադրանքի հանրային քննարկում:Նախագիծը վերաբերում է Դիլիջան քաղաքի Գետափնյա, Կալինինի փողոցներին և հարակից նրբանցքներին:

Քննարկմանը մասնակցում էին ՏԻՄ-ի, ՀԿ-ների, համայնքի ավագանու, Դիլիջան զարգացման հիմնադրամի, «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախագծման առաջադրանքը և նախատեսվող նախագիծը ներկայացրեց Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ տվյալ տարածքներում կիրականացվեն միասնական քաղաքաշինական նորմերին համապատասխան գործառույթներ. տվյալ նախագծի իրականացումը կբացառի ապօրինի շինարարությունները և շինարարական ցանկացած աշխատանքներ կիրականացվեն հաստատված կանոների համաձայն: Դիլիջան զարգացման հիմնադարամի տնօրեն Արթուր Հակոբյանը հավելեց, որ այդ տարածքում նախատեսվող փոփոխությունները ունեն մեկ ընդհանուր նպատակ` ունենալ անվտանգ, բարեկեցիկ փողոցներ, որոնցում նախատեսվող շինությունների տեսքը կունենա Դիլիջանյան պատմամշակութային առանձնահատկությունները՝ հաշվի առնելով ճարտարապետական ընդհանուր մոտեցումներ, ինչը հրապուրիչ կլինի և՛ բնակիչների համար, և՛ զբոսաշրջիկների: Տվյալ տարածքներում կարգելվեն որոշակի գործառույթները, որոնք կարող են խարխլել և՛ ընդհանուր ճարտարապետական տեսքը, և՛ շրջակա միջավայրի պահպանությունը:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը հետաքրքրվեց արդյո՞ք տվյալ փոփոխությունները չեն հանգեցնի կանանչ տարածքների նվազեցման, որին ի պատասխան պատասխանատուները հավաստիացրեցին, որ նախատեսվելու է կանաչ տարածքների վերականգնում և ավելացում:

Հաջորդիվ՝ մոտ չորս ամիս անց, քննարկման կդրվի նախագիծը:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 23138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru