3,428 view

Գավառի եիտասարդներն իրենց քաղաքում կերտում են «էկոմիջավայր»

11.05.2015

Գավառի Օրհուս կենտրոնի հետ համատեղ Գավառ քաղաքում Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամն իրականացնում է «Էկո-ակցիաներ» ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել Գավառի տարածաշրջանի բնակիչների, հատկապես 16 և բարձր տարիքի երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ մասնակցային վերաբերմունքի ձևավորմանը:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից, որոնք ներառում են տարաբնույթ ակցիաներ.

• Սեմինարների կազմակերպում և անցկացում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում էկոլոգիական կրթության մակարդակի բարձրացման նպատակով,
• Գավառ քաղաքում գործող կանգառի վերափոխում էկո-կանգառի՝ կանգառում համապատասխան ցուցանակների, ծաղկամանների տեղադրման միջոցով:
• Հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում, կանաչապատում՝ ծառատունկի, ծաղիկների աճեցման, նստարանների ու աղբամանների տեղադրման միջոցով:
• 4. Շաբաթօրյակի կազմակերպում՝ խրախուսելով քաղաքացիներին միանալ նախաձեռնութանը «Ամենամաքուր բակ» մրցույթի անցկացմամբ:
• Էկոմիջավայրի ստեղծում՝ կանգառներում և հասարակական այլ վայրերում բնապահպանական բովանդակությամբ կարգախոսների տեղադրման, գերեզմանոցի տարածքում աղբամանների տեղադրման և աղբամանների առկայության մասին հուշող ցուցանակների տեղադրման միջոցով:
• «Աղտոտելով միջավայրը՝ մենք աղտոտում ենք մեր տունը» կարգախոսով հոլովակների պատրաստման ու հեռարձակման միջոցով:

Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է. Գավառ քաղաքի թիվ 4 և թիվ 8 հիմնական դպրոցների շուրջ 40 սաներ մասնակցել են եռօրյա սեմինարների, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես համամոլորկային էկոլոգիական խնդիրներն, այնպես էլ մեր տարածաշրջանի էկոլոգիական մարտահրավերները: Աշակերտները մանրամասնորեն տեղեկացել են Գեղարքունիքի մարզի բնապահպանական խնդիրների մասին և, թե ինչ պետք է անել մաքուր և գեղեցիկ քաղաքում ապրելու համար:

Սեմինարների առաջին օրերին երկու դպրոցների սաներն էլ նկարների միջոցով իրենց պատկերացումներն են արտահայտել միջավայրի աղտոտվածության մասին՝ առաջարկելով նաև լուծումներ: Ծանոթացել են աղբի վնասներին, վերամշակման և վերօգտագործման հնարավորություններին, իրենց ձեռքով անպիտան իրերից պատրաստել օգտագործման ենթակա գեղեցիկ իրեր:

Դասընթացների ավարտին երկու դպրոցի աշակերտների օգնությամբ Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից իրականացվող «Էկո-ակցիաներ» ծրագրի ներկայացուցիչները և Գավառի Օրհուս կենտրոնի աշխատակիցներն անցկացրել են տարածքի մաքրման ակցիա Գավառի հրապարակին հարակից Քոչարյանցի արձանի տարածքում և տնկել 30 տուա (կենսածառ), որոնց հետագա խնամքն իր վրա է վերցրել Գավառի քաղաքապետարանը:

Դպրոցականները նաև անվադողերից ծաղկամաններ են պատրաստել՝ որոնք կզարդարեն իրենց դպրոցների բակերը:

Միջոցառման ավարտին մասնակիցները մասնակցության հավաստագրերեն ստացել ու նվերնե՝ Վորդ Վիժն Գեղարքունիքի գրասենյակի կողմից:

Առջևում ծրագրի երկրորդ փուլն է, որի ընթացքում սեմինարի մասնակիցները կմասնակցեն փոքրիկ հոլովակների նկարահանմանը:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ՝ (+374) 77 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am