3,485 view

Գեղարքունիքում ՀԿ-ները համաձայնեցված գործունեություն են ծավալում

11.05.2015
Արդեն մի քանի տարի է ավանդույթ է ձևավորվել, որի համաձայն Գեղարքունիքի մարզի հասարակական գործունեություն իրականացնող կազմակերպությունները տարին մեկ հավաքվում են` ներկայացնելու հաշվետվություն տվյալ տարվա իրականացված աշխատանքների, ինչպես նաև դրան հաջորդող տարվա անելիքների և պլանների վերաբերյալ: Նպատակն է՝ հանրայնացնել կազմակերպությունների իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվությունը, քննարկել, վերլուծել և գնահատական տալ, թե ինչ է փոխվել մարզի համար այն իրականացնելուց հետո, ինչ դժվարություններ են առաջ եկել, ինչպես են դրանք հաղթահարվել,

փորձի ու մտքերի փոխանակում իրականացնել:

Քանի որ այս աշխատելաձևը նպաստում է նաև փոխհամագարծակցության մթնոլորտի ձևավորմանը և հետագա ավելի արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին, Գավառի Օրհուս կենտրոնը մշտապես աջակցել է հանդիպման կազմակերպմանն ու անցկացմանը: Այս տարի կենտրոնը նախաձեռնությունը լիովին վերցրել է իր վրա և հարթակ հանդիսացել հանդիպման համար:Այսպիսով, Գեղարքունիքի ՀԿ դաշտի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գավառի Օրհուս ԲՏՀ կենտրոնում, մայիսի 5-ին: Ներկա էին ներկայացուցիչներ 11 կառույցներից և ծրագրերից, մարզպետարանի Բնապահպանության և Զարգացման ծրագրերի վերլուծության բաժինների ղեկավարները:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ներկա կազմակերպությունները, անցած տարում նրանց իրականացրած ծրագրերն, առաջիկա պլանները և համագործակցության եզրերը:

Առաջինը ներկայացավ հյուրընկալող կազմակերպությունը, որի ներկայացուցիչը, կարևորելով Սևանա լճի հիմնախնդիրը, առաջարկեց քննարկում ծավալել խնդրի շուրջ ու հստակեցնել համագործակցության եզրերը:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ներկայացավ Գավառում գործող երկու կազմակերպություններով՝ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» և «Երիտասարդական նախաձեռնությունների ՋՀՀ կենտրոն»: Խոսվեց համայնքի զարգացման գործում երիտասարդների և կամավորական աշխատանքի կարևորդության մասին:

Գեղարքունյանց թեմի Գավառի համայնքային կենտրոնի ներկայացուցիչը խոսեց իրենց կողմից իրականացվող ծրագրերի և կենտրոնում գործող խմբակների մասին, որոնք նպաստում են երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակմանը, սերմանում գիտելիքներ ազգային, ավանդական և հոգևոր արժեքների մասին:

Սախարովի ՄԻՊԿ ներկայացրեց իր իրավապաշտպան գործունեությունը, մարդու իրավունքների իմացությանն ու պաշտպանմանն ուղղված բազմաթիվ սեմինարներն և միջոցառումները: Նախորդ տարիներին անչափահասների իրավախախտումների կանխմանն են ուղղված եղել «Արժանապատիվ սերունդ» ՀԿ-ն աշխատանքները: ներկայացավ իրենց կողմից իրականացված ող ծրագրով:

Իրենց կողմից փորձարկված համագործակցային նոր գործիքներ առաջարկեց «Բարեկամություն» ազգային փոքրամասնությունների ՀԿ-ը :

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողի առաջարկով որոշվեց նմանատիպ հաջորդ միջոցառումներին պարտադիր ընդգրկել նաև ՏԻՄ-ին՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման միջոցով թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամրակուռ հիմքեր ձևավորելու համար:

5 ՏԻՄ-երի ներկայացուցիչներ արդեն իսկ ողջունել են այս ավանդույթի շրջանակում կենտրոնի համագործակցության հրավեր-առաջարկը:

Մասնակիցների ցուցակ

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ՝ 077 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am