3,912 view

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի նոր խորհրդի անդրանիկ նիստը կայացավ

08.05.2015
Ապրիլի 28-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնում կայացավ նորընտիր փորձագետների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգի առաջին մասում համակարգող Մ. Մելիքջանյանը ներկայացրեց կենտրոնի 2014 թ. աշատանքները և փորձագետների խորհրդի նոր կազմը:
Օրակարգի երկրորդ մասում բանախոսը փորձագետներին ներկայացրեց տարածաշրջանում գոյություն ունեցող բնապահպանական գերակա խնիրները՝ արաջարկելով դրանց լուծման հնարավոր ուղիները դիտարկել համայնքում անվտանգության ապահովման տեսանկյունից և դրանք հաշվի առնելով էլ պլանավորել 2015 թվականի գործունեությունը:

Փորձագետների խորհրդի անդամները բարձր գնահատեցին Ստեփանավանում վերջերս տեղի ունեցած դրական փոփոխությունները` քաղաքի կանաչապատումը, մաքրությունը, բարեկարգումը, բայց և նաև նշեցին, որ քաղաքում դեռևս հանդիպում են բացասական երևույթներ՝ մեջբերելով բնակիչների բողոքը առանձնատներից աղբահանությունը վատ մեխանիզմով կատարելու վերաբերյալ. հաճախ մարդիկ տեղեկացված չեն լինում աղբահավաք մեքենայի գալու մասին: Առաջարկ եղավ, որ սկզբնական շրջանում գոնե աղբահանության գրաֆիկները տեղադրեն Ստեփանավանի քաղաքապետարանի կայքում:

Հանդես եկան առաջարկներով, որոնք քննարկվեցին ներկաների կողմից: Առաջարկվեց նաև կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով 2015թ. իրականացնել բազմաբնույթ բնապահպանական ծրագրեր, պարբերաբար կազմակերպել անտառների մոնիթորինգ, Ձորագետ գետի վիճակի մոնիթորինգ, էկոկրթական դասընթացներ, ծառատունկ, կանգնել բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի առողջացմանը:

Մասնակիցները արաջարկեցին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել Արմանիսի հանքի գործունեությունը: Արմանիսի հանքի ներկայացուցիչը նշեց, որ միջոցառումներ են տարվում շրջակա միջավայրի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

ՈՒշադրություն դարձվեց անտառների պաշտպանությանը, անտառվերականգմանը: ՀՀ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը արաջարկեց բոլոր ցանկացողներին մշտադալար սոճիների տնկիներ կանաչապատման համար, որը սիրով ընդունեցին մասնակիցները:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն
Մասնակիցների ցուցակ

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 093 315108
Էլ. փոստ manya_lore@yahoo.com