ԱԱՏՌ քարտեզ

2,336 view

 

ԱԱՏՌ Արձանագրությունը Հայաստանում

2001թ.-ին ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, իսկ 2003թ. Կիևում կայացած Եվրոպայի բնապահպանության նախարարների 5-րդ կոնֆերանսին ստորագրել է «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի մասին» Արձանագրությունը (ԱԱՏՌ Արձանագրություն):

ԱԱՏՌ Արձանագրության նպատակն է ընդլայնել տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար` ստեղծելով աղտոտիչների արտանետումների և տեղափոխման մասին հետևողական, համապարփակ, համազգային ռեգիստրներ և ձեռնարկություններից պահանջելով որոշակի աղտոտիչների արտանետումների և տեղափոխման մասին տարեկան հաշվետվություններ ներկայացնել, որոնք կարող են աջակցել հասարակության մասնակցությունը բնապահպանական որոշումների ընդունմանը, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և աղտոտման նվազեցմանը:

RVPZ1Առողջ հասարակություն ունենալու Ձեր իրավունքը/ԱԱՏՌ պարզեցված ձեռնարկ/ Նյու-Յորք, Ժնև/ 2011(ռուս. տարբերակ)