3,216 view

Եղվարդի Օրհուս կենտրոնի և Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությունը նոր ընթացք է ստացել

30.03.2015
Եղվարդի Օրհուս կենտրոնն իր գործունեության ընթացքում կարևորելով էկոկրթությունը մշտապես իրականացրել է էկոկրթական միջոցառումներ՝ համագործակցելով ինչպես Եղվարդի, այնպես էլ Նաիրիի տարածաշրջանի դպրոցների հետ։ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս կենտրոնի գործունեության առաջին օրերից: Այս տարի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել՝ մշակելով և իրականցնելով բնապահպանական կրթական ծրագրեր։ Տարվա սկզբում դպրոցի աշխատակիցները և կենտրոնի համակարգողը մի քանի հանդիպումներ են ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են մանրամասներ

համագործակցության վերաբերյալ: Դրանց թվում քննակրվել է նաև մի միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել բացօթյա մարզահրապարակ՝ թափոններից պատրաստված ցանկապատով, բնապահպանական հետաքրքիր լուծումներ պարունակող անհրաժեշտ իրերով։ Կենտրոնն իր աջակցությունը կցուցաբերի միջոցառման իրականացման համար՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր, մասնակցելով աշխատանքներին, սովերեցնելով, թե ինչպես կարելի է թափոններից հետաքրքիր և գեղեցիկ իրեր ստանալ և այլն։ Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ միջոցներով կաջակցի նաև Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը։ Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։

Կենտրոնի և դպրոցի միջև համագործակցության շրջանակում կենտրոնի համակարգողը մասնակցել է դպրոցում իրականացվող բնապահպանական միջոցառումներին, բաց դասերին։ Համագործակցությունը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում՝ կյանքի կոչելու բնապահպանական խնդիրների լուծմանը, էկոլոգիական մշակույթի ձևավորմանն ու էկոդաստիարակությանն ուղղված մի շարք գաղափարներ:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 94 331055, 224 22933
Էլ. փոստ՝ ruzannamanyan@yandex.com