4,216 view
Եղվարդի Օրհուս կենտրոնի փորձագետները որոշել են հասարակական մոնիթորինգի ենթարկել տարածաշրջանում գործող գործարանների և արտադրամասերի աշխատանքը

05.05.2015

Yeghvard_05_05_2Ապրիլի 29-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ փորձագետների խորհրդի 2015թ. անդրանիկ նիստը: Օրակարգն ընդգրկում էր 2014թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը, ընթացիկ տարվա աշխատանքների պլանի նախագծի ներկայացումը, քննարկումն ու հաստատումը:

Նիստի բացման խոսքով հանդես եկավ Եղվարդ համայնքի փոխքաղաքապետ, փորձագետների խորհրդի նախագահ Կ. Հարությունյանը: Խոսելով համայնքի բնապահպանական խնդիրների մասին` վերջինս առաջարկեց մշակել այնպիսի մի մեխանիզմ, ըստ որի հնարավոր կլինի հաշվարկել բնապահպանական առկա խնդիրների լուծման տոկոսները, թե այս կամ այն խնդիրը ինչ չափով է հնարավոր լուծել՝ հետագայում աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Կենտրոնի համակարգողը ներկայացրեց 2014թ․ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև 2015թ․աշխատանքային պլանի նախագիծը, որը հաստատվեց խորհրդի կազմի առաջարկությունների ներառումից հետո։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի քանի հարցեր ևս, որոնք, փորձագետների խորհրդի անդամների առաջարկությամբ, կենտրոնը կներառի 2015թ․գործունեության մեջ։ Նշված քննարկվող հարցերից գլխավորը թափառող շների քանակի ավելացման խնդիրն էր, բազմաթիվ հարձակումների դեպքերը բնակիչների վրա, որի շուրջ իրենց մտահոգությունը հայտնեցին բոլոր ներկաները։ Խորհրդի նախագահը ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքներն այս ուղղությամբ՝ նշելով, որ այս հարցի լուծման համար տարբեր միջոցներ են մշակվել, սակայն դեռևս իր լուծումը չի գտել: Առաջարկեց նախաձեռնել հանդիպումներ, քննարկումներ համապատասխան մարմինների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, խնդրի լուծման համար համապատասխան միջոցների մշակման, քննարկման համար:
Yeghvard_05_05_1Կ. Հարությունյանը խոսեց նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվելիք ընդհանուր մեծ աղբավայրի մասին, որը ներառելու է Կոտայքի մարզի մի քանի քաղաքներ: Առաջարկեց այս հարցին ևս անդրադառնալ, որը հնարավորություն կստեղծի լուծելու աղբահանության հետ կապված խնդիրները:

Խորհրդի անդամ, Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ Պ. Ստեփանյանն խորհրդի անդամներին առաջարկեց շրջայց կազմակերպել տարածաշրջանում գործող գործարաններ և արտադրամասեր` տեղում ծանոթանալու բնապահպանական նորմերի կիրառմանն ու պահպանմանը: Վերջինս նաև առաջարկեց առաջիկայում կազմակերպել հակածխախոտային ակցիաներ:

Խորհրդի անդամները իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակելու կենտրոնի հետ համագործակցությունը համայնքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն
Մասնակիցների ցանկ

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 331055, 224 22933