4,135 view

Հրազդանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով

05.05.2015
Ապրիլի 30-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում կայացավ փորձագետների խորհրդի այս տարվա առաջին նիստը:

Ըստ օրակարգի, մասնակիցների միակարծիք ընտրությամբ փորձագետների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հ. Հայրապետյանը: Խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով` հանձինս «Խաղաղության կորպուսի» կամավոր Բ. Բեջլիի, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս Ա. Օհանյանի և Հրազդանի քաղաքապետի օգնական Ա. Գաբրիելյանի:

Փորձագետների խորհրդի նորանշանակ նախագահ Հ. Հայրապետյանը մեծ ոգևորությամբ ստանձնեց խորհրդի նախագահի պարտականությունները: Կենտրոնի համակարգողները ներկայացրին Հրազդանի Օրհուս կենտրոնի 2015 թվականի տարեկան աշխատանքային ծրագիրը, որը քննարկումների և առաջարկությունների ընդգրման արդյունքում հաստատվեց փորձագետների խորհրդի անդամների կողմից:

Փորձագետների խորհրդի նիստի ընթացքում խոսվեց Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների մասին, որոնց մեղմացման համար ակտիվ երիտասարդների լուրջ ներուժ է պետք: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որոշվեց առաջին հերթին ստեղծել բնապահպանական ՀԿ, որտեղ կընդգրկվեն երիտասարդներ Կոտայքի մարզի տարբեր համայնքներից, իսկ Կոտայքի մարզպետարանը կհոգա տարածք տրամադրելու հարցերը:

Երկրորդ քայլը` ըստ առաջարկությունների, մարզում առկա բոլոր բնապահպանական խնդիրների հավաքագրումն ու քարտեզագրումն է, որը ուղեցույց կդառնա գործողությունների հաջորդականությունը պահպանելու համար:

Փորձագետների խորհրդի նիստն անցավ բնապահպանության ոլորտում բազմաթիվ խնդրահարույց հարցերի քննարկման ակտիվ մթնոլորտում և ամփոփվեց հաճախակի նիստեր կազմակերպելու ակնկալիքով, քանի որ խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր վրա կրելով որոշակի պարտավորություն ձեռնարկվելիք այս կամ այն միջոցառումներում` պատասխանատվությամբ պետք է հետևի գործողությունների ընթացքին:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն
Հրազդանի Օրհուս կենտրոնի 2015թ. աշխատանքային պլան
Փորձագետների կազմը

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող