3,901 view

Էկոկրթական դասընթաց Դիլիջանում

05.05.2015
Մայիսի 4-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնի կողմից Դիլիջանի թիվ 4 դպրոցում կազմակերպվել էր էկոկրթական-իրազեկման դասընթաց: Նպատակը աշակերտներին Դիլիջանի Օրհուս կենտրոնի գործնեությունը, նպատակները և ծրագիրը ներկայացնելն էր :
Աշակերտներին ներկայացվեց նաև ՀՀ-ան կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան, դրա դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության համար, ինչպես նաև կոնվենցիաայով երաշխավորված իրավունքները: Աշակերտներին ներկայացվեցին Օրհուս կենտրոնների կողմից հրատարակված` «Որտեղի՞ց և ինչպես ստանալ բնապահպանական

տեղեկատվություն», «Ինչպես մասնակցել բնապահպանական որոշումների կայացման գործընթացին», «Ո՞ւմ դիմել և ինչպես վարվել, երբ խախտվում են բնապահպանական իրավունքները և շահերը» թեմաներով տեղեկատվական թերթիկները՝ վերջում նվիրելով դրանք դպրոցի գրադարանին:

Դասընթացի ընթացքում աշակերտներին ներկայացվեց նաև Օրհուս կենտրոնների կայքը` կայքի կառուցվածքը, ինչպես օգտվել կայքից և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:Որպեսզի աշակետները ավելի լավ պատկերացում ունենան իրենց շրջապատող միջավայրի վերաբերյալ կենտրոնի համակարգողը էկոկրթական-իրազեկման դասընթացին մասնակցելու և աշակերտներին իրազեկելու համար հրավիրել էր նաև Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրեցին Դիլիջան ազգային պարկը` կենդանական ու բուսական աշխարը: Ապա աշակերտների համար ցուցադրվեց ազգային պարկի վերաբերյալ ճանանչողական ֆիլմ:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 0268 2-31-38, 094 763594
Էլ. փոստ info_dilijan@aarhus.am,
albertharoyan@rambler.ru