513 view
Ախուրյանի գետավազանային կառավարման պլանի նախագծի հանրային խորհրդակցական հանդիպումը Գյումրիում

26.03.2015

akhuryan_riverՍույն թվականի մարտի 26-ին Գյումրիում ներկայացվեց Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի համար մշակված գետավազանային կառավարման պլանի (ԳԿՊ) նախագիծը, որը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում (http://documents.rec.org/publications/1_Armenia_ARM.pdf ):

Հանրային խորհրդակցական հանդիպման նպատակն էր հասարակայայնության համար հնարավորություն ստեղծել ծանոթանալ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ԳԿՊ-ին, ներառյալ պլանավորվող միջոցառումների ծրագրին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկություններ պլանի նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էին մասնագետներ ՀՀ բնապահպանության նախարարությունից, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից, մարզային համապատասխան կառույցներից, մասնագիտական կրթական հաստատություններից, ինչպես նաև ներկայացուցիչներ համայնքներից և ոլորտային հասարակական կառույցներից:

Ըստ օրակարգի ներկայացվեց կառավարման պլանը և առաջարկվող միջոցառումների ծրագիրը, որոնց հիմքում ընկած էին փորձագիտական եզրակացություններ և ուսումնասիրությունների արդյունքներ:

Պլանի ներկայացման և քննարկումների ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ, հնչեցին լրացումներ և ճշգրտումներ: Ծրագրի իրականացման թիմը նշեց, որ մինչև մայիսի 31-ը կարելի է գրավոր կերպով ներկայացնել հասարակայնության բոլոր առաջարկություններն ու լրացումները:

Արմենպրեսի անդրադարձն այս հղումով՝ http://www.mozaaf.com/post/708615 :

Օրակարգ
Հրավիրվածների ցուցակ

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+ 374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com