528 view
«Անտառը և նրա նշանակությունը» թեմայով դասընթաց Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում

05.02.2015

05.02.2015_ Antar Seminar (2)2015թ. փետրվարի 5-ին ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի դպրոցի բարձր դասարանցիների համար կազմակերպվեց և անցկացվեց «Անտառը և նրա նշանակությունը» թեմայով դասընթաց, որի նպատակն էր ներկայացնել անտառի նշանակությունը, կառուցվածքը, նրա փոխազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների հետ, ոչնչացման սպառնալիքներն ու դրա հետևանքները:

Հանդիպումը նախաձեռնել էր «Սրբազան հող» հասարակական կազմակերպությունը, որը նշված համայնքի անապատացող հողերում նախատեսում է հիմնել համայնքային, խառը, ծառաթփուտային անտառ:

05.02.2015_ Antar Seminar«Անտառը և նրա նշանակությունը» թեմայով դասընթացը վարեց Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց թեմային վերաբերող պրեզենտացիա: Մասնակիցների կողմից եղան բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին համապատասխան բացատրություններ և մեկնաբանություններ:

Միջոցառումը և անտառստեղծման աշխատանքների լուսաբանումը «Ցայգ» հեռուստաընկերության եթերով՝ https://www.youtube.com/watch?v=FoK-v_sapqQ

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+ 374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com