4,632 view
Այսօր Երկրի օրն է, հանուն Մայր մոլորակի մեր ջանքերը մեկտեղելու ժամանակը

22.04.2015

news_22_041970թ. ապրիլի 22-ին` Երկրի օրը ծնվեց էկոլոգիական նոր շարժում: Սա նշանավոր ամսաթիվ է, ոչ սովորական օր, կարևոր իրադարձություն, որն արդեն 45 տարի է նշվում է ամբողջ աշխարհում:

Երկրի Օրը կոչված է հիշեցնելու թե’ երիտասարդներին, թե’ մեծահասակներին, թե’ աղքատներին և թե’ հարուստներին, հավատացյալներին ու անհավատներին, որ մենք ունենք գիտելիքներ, ձգտում և հնարավորություններ, որպեսզի աչալրջորեն լուծենք մեր մոլորակի շրջակա միջավայրի բազում խնդիրները:

Երբ առաջին անգամ տիեզերագնացները ոտք դրեցին Լուսնի վրա, մարդկությունը կապույտ մոլորակի պատկերը նորովի տեսնելու հնարավորություն ունեցավ, ինչն ստիպեց աշխարհին նայել նոր հայացքով: 1970թ. Երկրի օրվա հռչակումը 60-ականներին մեկնարկած մասսայական բողոքների անհամաձայնությունների ու փոփոխությունների յուրահատուկ արտացոլանքն էր:

2015թ –ին Երկրի Օրվա 45-րդ տարեդարձը կարող է լինել ամենահետաքրքիր տարին բնապահպանական պատմության մեջ: Տարի, որում տնտեսական աճը և կայունությունը իրար են միացնում ձեռքերը, տարի, որում համաշխարհային առաջնորդները, ի վերջո, անցնում են կլիմայի փոփոխության կանխման մի պարտադիր պայմանագրի, տարի, որում քաղաքացիները և կազմակերպությունները հրաժարվում են հանածո վառելիքներից և ներդնում են իրենց գումարները վերականգնվող էներգիայի լուծման գործին: Այս առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն իր ուղերձն է հղել համայն մարդկությանը. «Այն մեծ որոշումները, որ առջում են, միայն համաշխարհային առաջնորդների և քաղաքական գործիչների համար չեն: Այսօր, Մայր Երկրի օրը, ես խնդրում եմ մեզանից յուրաքանչյուրին ուշադիր լինել, թե մեր ընտրությունները ինչ ազդեցություններ կարող են թողնել այս մոլորակի վրա և այդ ազդեցությունները ինչ կնշանակեն ապագա սերունդների համար »:

Երկրի օրը ջանքերը մեկտեղելու առիթ է, ցույց տալու աշխարհին զարգացման նոր ուղղությունը: Հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհի վրա` մեր վարմունքը Երկիր մոլորակի նկատմամբ վերագնահատելու ժամանակն է, նոր` գիտակից սերնդի առաջնորդելու հերթն է:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու