3,049 view

Արարատի փորձագետների խորհուրդը հրատապ է համարում տարածաշրջանի ոռոգման ջրի խնդիրը

21.04.2015
Ապրիլի 16-ին Արարատի Օրհուս կենտրոնում կայացավ կենտրոնի փորձագետների խորհրդի տարվա առաջին նիստը: Հաստատվեց Օրհուս կենտրոնի փորձագետների 2015թ. կազմը: Խորհրդի 3 անդամները ՏԻՄ ներկայացուցիչներ են, 1-ը՝ Արարատի ԳԱՄԿ-ից, քաղաքացիական հասարակությունը ներկայացված է ի դեմս
Զարգացման կենտրոն կրթադաստիարակչական ՀԿ-ն, Կանանց Խորհուրդ, «Հրեշտակ», «Միասին» հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների, խորհրդում ընդկրկված են նաև ՀԵԻԱ Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում և զարգացում ծրագրի ռեգիոնալ

համակարգողը և Արարատ քաղաքի համար 2 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհին: Խորհրդի նախագահող առաջադրվեց և ընտրվեց Տիգրան Մաթևոսյանը:

Քանի որ խորհրդի կազմում տեղի էին ունեցել որոշ փոփոխություններ, կենտրոնի համակարգողը նոր անդամներին ներկայացրեց կենտրոնի նպատակները, գործառույթները՝ ընդգծելով փորձագետների խորհրդի կարևորությունը որպես կենտրոնի գործունեությունն ուղղորդող և կառավարող մարմին:

Խորհրդի կազմը հաստատելուց հետո քննարկում սկսվեց Oրհուս կենտրոնի 2015թ. աշխատանքային պլանի շուրջ: Չնայած մարզը բնապահպանական բավականին լուրջ խնդիրներ ունի, որոնց մասին ներկաները ցավով խոսեցին, սակայն առաջնահերթ համարվեց ինչպես համայնքում, այնպես էլ տարածաշրջանում առկա ոռոգման ջրի խնդիրը:

Խորհրդի նախագահ Տիգրան Մաթևոսյանը կարևորեց, որ սերտացվի կապը բնակչության և համապատասխան ՀԿ-ների միջև, որոնք կցանկանան որոշ ծրագրերով ներդրումներ կատարել այն բնակավայրերում, որտեղ ոռոգման ջրի խնդիր կա: Խորհրդի անդամ Գոհար Մարտիրոսյանն էլ կարևորեց դպրոցների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շարունակականությունը: Նիստի ընթացքում կարևորվեց նաև ՏԻՄ և քաղաքացիական հասարակություն համագործակցությունը:

Նիստի արձանագրություն

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. info_ararat@aarhus.am