4,019 view
Պահպանենք ու բարեկեցիկ դարձնենք մեր շրջապատը

19.04.2015

Dilijan_19.04Ապրիլի 18-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնը և Դիլիջանի քաղաքապետարանը միասին իրականացրեցին ծառատունկ: Այս ակցիան մաքուր պահենք և կանանչապատենք մեր քաղաքը ընդհանուր միջոցառումների շարքից էր:

Ծառատունկին մասնակցեցին Դիլիջանի քաղաքապետը, փոխքաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը և կամավորները:
Dilijan_19_04.1Ծառատունկի ընթացքում տնկվեցին մոտ 450 տուաներ: Կամավորներն աշխատասիրությամբ ոչ միայն ցույց տվեցին իրենց շահագրգռվածությունը քաղաքի կանաչապատման ու բարեկեցիկ շրջակա միջավայր ունենալու հարցում, այլ նաև իրազեկման գործողություններ իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին, որպեսզի քաղաքացիները տնկված բույսերը չվնասեն:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 23138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru