773 view
18.04.2015
«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

tkՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին

Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել անցնելով այս հղումով՝goo.gl/VxyqAt : Տարվա կենսաբազմազանության համար քվեարկելուց հետո մասնակցին հնարավորություն կընձեռվի նաև մասնակցելու առցանց մրցույթի: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով: Քվեարկության արդյունքները ներկայացվելու են մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը:

Լուսանկարչական մրցույթ և ցուցահանդես

announcements_18_04 Արշավի շրջանակներում հայտարարվում է նաև երիտասարդական լուսանկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան բոլոր ցանկացողները: Լուսանկարում պետք է ներկայացվի Ձեզ շրջապատող որևէ բույս, կենդանի, սունկ կամ քարաքոս: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նկարի էլեկտրոնային տարբերակը, նկարում պատկերված տեսակի անունը Ձեր անուն ազգանունը, էլ. փոստի հասցեն և ուղարկել մեր էլ. փոստին՝ yba.ngo@hotmail.com: Նկարները կտեղադրվեն ֆեյսբուքում, իսկ հաղթողները կորոշվեն առցանց հանրային քվեարկության և ժյուրիի որոշման հիման վրա: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

Կրթական սեմինարներ

Արշավի ընթացքում կիրականացվի նաև կենսաբազմազանության թեմայով կրթական սեմինարների շարք ՀՀ դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Սեմինարների շարքը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 15-ին «Օհանյան» կրթահամալիրում:

Բազմաթիվ երկրներում իրականացվում են նմանատիպ քվեարկություններ և հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն սևեռել ուշադրությունը կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ: Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային նշանակության «թեժ» կետերից մեկն է և բնապահպանական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները կարևոր են կենսաբազմազանության պահպանության գործում հանրության ակտիվ ներգրավման տեսանկյունից: ԵԿԱ-ն նախատեսում է այս արշավը վերածել ամենամյա ավանդույթի:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

Հարգանքով՝

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ