3,920 view
Կապանի փորձագետների խորհուրդը հրատապ է համարել Կապան համայնքի կոյուղագծից արտահոսքի խնդիրը

18.04.2015

Kapan_18_04_2.1Ապրիլի 16-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ կենտրոնի փորձագետների խորհրդի 2015թ. առաջին նիստը: Օրակարգում Օրհուս կենտրոնի փորձագետների 2015թ. կազմի հաստատում, Oրհուս կենտրոնի 2015թ. աշխատանքային պլանի քննարկում, առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև Սյունիք համայնքում Կապան քաղաքի կոյուղագծից արտահոսքի հարցը, որը մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգ է պարունակում է, այլ հարցեր:
Որպես նիստի նախագահող առաջադրվեց Արամ Գրիգորյանի և քարտուղար` Աշոտ Ավագյանի թեկնածությունը:
Կենտրոնի համակարգողը ներկայացրեց փորձագետների կազմը: Ծանոթացրեց փորձագետների խորհրդի անդամներին փոխըմբռնման հուշագրի ամբողջ տեքստին` կենտրոնի նպատակներին, կենտրոնի խնդիրներին ու գործառույթներին, կառուցվածքին՝ առավել մանրամասնելով փորձագետների խորհրդի գործառույթները:
Kapan_18_04_1Համակարգողը ներկայացրեց կենտրոնի ընթացիկ տարվա աշխատանքային պլանը:Անդամներից Նունե Գևորգյանն առաջարկեց աշխատանքային պլանը էլեկտրանային տարբերակով ուղարկել բոլոր փորձագետներին՝ ընձեռելով մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, ապա՝ օնլայն տարբերակով, կամ հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել հաստատման: Առաջարկությունն ընդունվեց:

Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը լուսանկարներով ներկայացրեց Սյունիք համայնքում Կապան քաղաքի կոյուղագծից արտահոսքը և մեջբերեց կոյուղաջրերը Ողջի գետ լցնելու համար դատարանի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտավորեցնող վճիռը՝ մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգը վերացնելու մասին: Այս դեպքում կոյուղաջրերը թափվում են ոչ թե ջրառատ գետ, այլ՝ հողատարածություն:

Գրիգորյանը պարզաբանեց, որ Սյունիքի համայնքապետը ևս իր պարտավորությունների շրջանակում պատասխանատվություն է կրում խնդրի համար: Փորձագետների խորհուրդը, անթույլատրելի համարելով կոյուղաջրերի արտահոսքը հողատարածություններ, որոշեց նամակով դիմել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com