3,745 view
Հանրային քննարկում Հրազդանի Օրհուս կենտրոնում

10.03.2015

Hrazdan_10_03Մարտի 10-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում «ԱԶԲ-2. ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հրազդանի քաղաքապետարանից, Կոտայքի մարզմետարանից, ՀԿ-ներից, նաև բնակիչներ:

Քննարկման կազմակերպիչ «ՀԳՇՆ» հասարակայնության հետ կապերի փորձագետ Հ. Ասլանյանը ներկայացրեց քննարկման կազմակերպման նպատակը, այն է` բարելավել առկա ջրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ծառայությունների մակարդակը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Լ. Ասատրյանը ներկայացրեց Հրազդան քաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքները:

Hrazdan_10_03_1Քննարկման ընթացքում առավել կարևորություն էր տրվում բնակիչների կարծիքին, դժգոհություններին, որոնք արձանագրվում էին կազմակերպիչների կողմից:

Փաստ է, որ ծրագրի ընթացքում զգալի բարելավվել է քաղաքի ջրամատակարարումը, որն էլ հաստատեցին բնակիչները` իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնելով ծրագրի նախաձեռնողներին:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 66 33 16, 93 84 30 08
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am