4,081 view
Էկոկրթական դասընթաց Դիլիջանի կենտրոնական դպրոցում

18.04.2015
Ապրիլի 17-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնը Դիլիջան ազգային պարկի հետ համատեղ կազմակերպեց էկոկրթական սեմինար Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտների համար:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը աշակերտներին ներկայացրեց Օրհուս կենտրոնների ստեղծման նպատակը և գործնեությունը, ՀՀ-ում առկա օրհուս կենտրոնների ցանցը: Տեղեկացրեց Օրհուսի կոնվենցիայի մասին՝ ներկայացնելով կոնվենցիայի հիմնասյուներն ու իրենց շրջակա միջավայրը պահպանելու գործում հանրությանը տրվող իրազեկ լինելու և մասնակցելու իրավունքները:

Աշակերտներին ցույց տրվեց նաև Օրհուս կենտրոնների կայքը, կայքի կառուցվածքը և հեշտությամբ օգտվելու ցուցումներ:

Դիլիջանի Ազգային պարկի ներկայացուցիչները աշակերտներին ներկայացրեցին տեղեկատվություն Ազգային պարկի, կենդանական ու բուսական աշխարհի մասին:

Վերջում Օրհուս կենտրոնի և Դիլիջան ազգային պարկի կողմից Դիլիջանի կենտրոնական դպրոցի գրադարանին նվիրվեցին տեղեկատվական գրքույկներ:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 23138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru