4,079 view
Այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, որը կհանգեցնի գայլերի քանակի կրճատման

17.04.2015

Լուսանկարը` www.blognews.am կայքի

Լուսանկարը` www.blognews.am կայքի

Կառավարության ապրիլի 16-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու, ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու և ՀՀ Բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին: Ըստ որում «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն գայլերի որսի 100 հազար դրամ պարգևավճարը դարձել է 123 հազար 346 դրամ:

Գայլերի որսի թույլատրելի ձևերին, պարգևավճարի ստացման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով https://www.e-gov.am/sessions/ հղմանը և ներբեռնելով կառավարության նիստի օրակարգի 30-րդ կետին կցված փաստաթղթերը (որոշման նախագիծ, հավելվածներ, հիմնավորում, տեղեկանքներ, ամփոփաթերթ):

Վերջին տարիներին գայլերի պահպանության կոչերով ակտիվորեն հանդես եկած բնապահպան Սիլվա Ադամյանն արդեն իսկ իր մտահոգությունն է արտահայտել խնդրի վերաբերյալ, քանի որ գայլերի «սպանդին» վերջ տալու մասնագետների ջանքերը, մեր երկրի էկոհամակարգի պահպանության գործում գայլերի կարևորությանն ու անվիճելի դերին վերաբերող գիտական հիմնավորումները չեն տվել ցանկալի արդյունք:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com