3,469 view
Իրազեկ երիտասարդներ. լիարժեք ներառում համայնքներում: Ապարան

17.04.2015
Երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացման, համայնքային բնապահպանական խնդիրների վերհանման և լուծման գործում նրանց ներգրավման ու համախմբման նպատակով, Ապարանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, Ապարանի տարածաշրջանում գործող «Կանթեղ Արագածի» ՀԿ-ի գրասենյակում, «Իրազեկ երիտասարդներ. լիարժեք ներառում համայնքներում» ծրագրի շրջանակում, ապրիլի 10-ին անցկացվեց կլոր սեղան – քննարկում: Այն նվիրված էր մարդու բնապահպանական իրավունքին:
Օրհուս կենտրոնի համակարգողը քննարկման մասնակիցներին՝ Ապարանի և հարակից գյուղերի

երիտասարդներին և ուսանողներին, ներկայացրեց շնորհանդես Էկոլոգիական տեղեկատվության, քաղաքացիների բնապահպանական իրավունքների, պետական ծառայողների պարտականությունների, ինչպես նաև Ապարանի և հարակից համայնքների բնապահպանական խնդիրների (աղբահանություն, կանաչապատում, Քասաղ գետի աղտոտում) և դրանց առաջացման պատճառների վերաբերյալ:

Քննարկման մասնակիցների կարծիքով, համայնքային որոշ խնդիրների պատճառը քաղաքացիների, այդ թվում երիտասարդների պասիվությունն ու անտարբերությունն է, և, որ համայնքային խնդիրներից շատերը հնարավոր է լուծել ջանքերը համատեղելու` համաքաղաքային շաբաթօրյակներ, ծառատունկ կամ այլ բնապահպանական ակցիաներ կազմակերպելու դեպքում:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Ñ»é. µçç. /374 94/ 22-49-26
E-mail: aarhusaparan@mail.ru