3,885 view
Իջևանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհուրդը որոշել է հանրային հսկողության տակ պահել «Խաչաղբյուր 1-2» ՓՀԷԿ-ի գործունեությունը

15.04.2015

Ijevan_15_04_1Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Իջևանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի 2015թ. անդրանիկ նիստը: Օրակարգում՝ խորհրդի կազմի վերանայում, նոր անդամների ներկայացում, խորհրդի նախագահի ընտրություն, 2014թ-ում կատարված աշխատանքների ներկայացում, 2015թ-ի աշխատանքների պլանի նախագծի ներկայացում, քննարկում, հաստատում:
Խորհրդի նախկին նախագահ Սամվել Գևորգյանը, բացելով խորհրդի նիստը, ողջունեց ներկաներին: Նա հրաժարվեց իր պաշտոնից՝ պատճառաբանելով իր զբաղվածությունը: Բաց քվեարկության արդյունքում, միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը:
Կենտրոնի համակարգող Դավիթ Ղազարյանը ներկայացրեց 2014թ. կատարված աշխատանքները և 2015թ. նախատեսվող տարեկան աշխատանքային ծրագիրը, որը որոշ լրամշակումներով հավանության արժանացավ:
Ijevan_15_04_3Քննարկվեց նաև «Խաչաղբյուր 1-2» ՓՀԷԿ-էրի շահագործման ժամանակ ջրի քանակի գերօգտագործման հարցը, 40-60%-ի փոխարեն, ՀԷԿ-ի գործունեության համար վերցվում է գետի ջրի 99 %-ը, գետի հունը մնում է բարակ շիթի տեսքով: Որոշվեց հանդիպումներ կազմակերպել Գետահովիտ համայնքի բնակիչների և ղեկավարի հետ:Խորհրդի անդամ Գեղեցիկ Գուլակյանը փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանին առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել Իջևան քաղաքի մաքրությունը, կոմունալ պատշաճ ծառայությունները, Աղստև գետի հունի մաքրման հարցերը: Որոշվեց համայնքի ավագանու առաջիկա նիստում ներկայացնել առաջարկություն վերանայել կոմունալ ծառայությունների աշխատանքը, նոր աշխատատեղեր ստեղծել, Աղստև գետի մաքրությանն առավել ուշադրություն դարձնել և նոր պատժամիջոցներ կիրառել քաղաքի մաքրությունը բարեկեցիկ պահելու համար:

Խնդիրը նրանում է, որ համայնքը չունի աղբավայր, դեռևս կառավարությունը աղբավայրի համար տարածք չի տրամադրել, ուստի աղբը ստիպված են լինում կուտակել հարևան Լուսաձոր համայնքի տարածքում, որը բնականաբար չի համապատասխանում աղբավայրի անհրաժեշտ չափանիշներին, ինչը ևս խոչընդոտում է աղբի որակյալ կառավարմանը:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն
Մասնակիցների ցուցակ
Իջևանի Օրհուս կենտրոնի 2015թ. աշխատանքային ծրագիր

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am , david.ghazaryan.83@mail.ru