675 view
09.04.2015

Ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին, Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի կունենա սեմինար «Հանքարդյունաբերության ռիսկերը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» թեմայով:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանքարդյունաբերության կենտրնի հետազոտող Ռուզաննա Գրիգորյանը կներկայացնի Ալավերդիում հողի մեջ ծանր մետաղների առկայության և երեխաների արյան մեջ կապարի հետազոտությունների արդյունքները, առողջության վրա ծանր մետաղներով պայմանավորված ռիսկերի նվազեցման հնարավոր եղանակները: