4,365 view
Դիլիջանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհուրդը լավ է գնահատել կատարված աշխատանքները

09.04.2015
Ապրիլի 8-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել փորձագետների խորհրդի նիստ: Օրակարգում խորհրդի կազմի վերանայման, նոր անդամների ներկայացման հարցերն են եղել: Նաև կենտրոնի համակարգողը ներկայացրել է 2014թ. կատարված աշխատանքներն ու 2015թ.-ի աշխատանքների պլանի նախագիծը: Նախորդ տարում կատարված աշխատանքները խորհրդի կազմը գնահատել է լավ և հավանություն տվել ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքներին:

Քննարկվել են համայնքի զարգացմանն և անվտանգությանն ուղղված հարցեր:

Որոշվել է համայնքի ավագանու առաջիկա նիստում ներկայացնել առաջարկություն համայնքի տարածքում առկա բնական աղբյուրների՝ որպես խմելու ջուր, որակի ուսումնասիրության համար միջոցներ տրամադրելու վերաբերյալ և եթե աղբյուրենրը համապատասխանեն ներմերին, ապա դրանց տարածքների հիմանորոգման և օգտվելն առավել հարմարավետ դարձնելու առաջարկ ներկայացնել:

Նիստի օրակարգ
Նիստի արձանագրություն
Մասնակիցների ցուցակ
Դիլիջանի Օրհուս կենտրոնի 2015թ. աշխատանքային ծրագիր

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com