754 view

«Հաղթահարելով դժվարությունները» լավագույն կոմիքսի մրցույթ

07.04.2015

icon_spring aliveՀայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է լավագույն կոմիքսի (պատկերապատում) մրցույթ «Հաղթահարելով դժվարությունները» խորագրով: Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջ»-ի բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր): Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները՝ ինչպես Երևանից, այնպես էլ մյուս մարզերից:
Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից: Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելել www.springalive.net կայքը:

Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1- ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով: