4,339 view
«Նանե» ՓՀԷԿ-ի վերազինման աշխատանքների վերաբերյալ հասարակական լսումներն անցան առանց որևէ առարկության

06.04.2015
Ապրիլի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի համայնքապետարանում տեղի ունեցան «Արատես-Էներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Նանե» ՓՀԷԿ-ի վերազինման աշխատանքների նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Լսումներին մասնակցում էին Հերմոն համայնքի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի Ավագանու խորհրդի անդամները, «Արատես-Էներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն ու համայնքի բնակիչներ:

«Արատես-Էներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ վերազինման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է ավելացնել 1250 կվտ հզորությամբ մեկ ագրեգատ, ըստ նախագծի հաշվարկվել են բոլոր ռիսկերը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցված է նվազագույնի:

Հերմոն համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարանը ՓՀԷԿ-ի վերազինման շուրջ բնակիչներից ոչ մի առարկություն չի ստացել և չունի, ավելացրեց, որ համայքնում «Արատես-Էներջի» ՍՊԸ-ի կողմից արդեն տնկվել է 500 հատ եղևնի, 100 հատ ընկուզենի, 1000 հատ բարդի, 2 հա վրա էլ խնձորենու տնկիներ:

Համայնքի բնակիչները ևս ոչ մի առարկություն չհայտնեցին նախագծի վերաբերյալ:

Նարեկ Բեգլարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 055 40 30 18
Էլ. փոստ. narekbeg@yahoo.com