4,568 view
Հրազդանի երկաթի հանքավայրի վտանգը դարձյալ օրակարգային է Օրհուս կենտրոնի համար

03.04.2015

hrazdan_03_04_3Սույն թվականի ապրիլի 1-ին Հրազդանի Օրհուս կենտրոն էին այցելել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր փորձագետ, փորձագիտական խմբի համակարգող-ղեկավար Գևորգ Դանիելյանը և ՀԿ-ի գլխավոր տնօրեն Համլետ Բատիկյանը: Այցի նպատակը Հրազդանի երկաթի հանքավայրի վերաբերյալ հավաքագրված փաստաթղթերին ծանոթանալն էր:

Կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանը ներկայացրեց Հրազդանի երկաթի հանքավայրի հետ կապված և ձեռքի տակ ունեցած փաթեթը: Հանդիպմանը մասնակցում էին «Առողջ Հրազդան» խումբ քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր իրենց խոսքն ասացին հանքավայրում տարիներ շարունակ դադարներով իրականացված աշխատանքների, փաստաթղթային անլիարժեքությունների վերաբերյալ: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կենտրոնի համակարգողների և «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության համար կարևոր էր և կողմնորոշիչ հետագա գործունեության համար:
hrazdan_03_04

Փորձագիտական խումբը պատրաստակամություն հայտնեց քաղաքացիական նախաձեռնության անդամներին և Հրազդանի Օրհուս կենտրոնին մասնագիտական խորհրդատվություն տալու ու աջակցելու երկաթի հանքավայրի հետ կապված իրավական նոր խնդիրների ծագման դեպքում նաև:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող