4,552 view
Կլիմայի արհեստանոց. հասարակական ներուժի մոբիլիզացում հանուն Երկրի կլիմայի

28.03.2015

pin-up 1-1 copyԱյսօրվանից մեկնարկում է Կլիմայի արհեստանոց կոչվող գործնական քայլերի հասարակական շարժումը: Այն միավորում է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված գործողություններ իրականացնող ակտիվիստների ավելի քան 10 թիմ:
Շարժումը մեկնարկել է Կլիմայի արհեստանոց 2015 նախաձեռնության շրջանակում, որը ներառում է ՄԱԿ-ի քաղաքացիական ակտիվիստների կլիմայական համաժողովին ուղղված պրակտիկ լուծումներ:Փորձագետները փաստում են, որ ներկայումս նկատվող կլիմայի փոփոխությունները պայմանավորված են մարդու գործունեությամբ և մեծ խդրի առջև են կանգնեցնում ամբողջ տարածաշրջանը:

Կլիմայի փոփոխությունը լոկ տաքացում չէ: Այն հանգեցնում է անտառային հրդեհների և սմոգների, ջրհեղեղների, փոթորիկների ու երաշտի առաջացման: Հետևապես քաղաքացիական հասարակությունը չի կարող անտարբեր լինել 21-րդ դարի այս գլխավոր մարտահրավերի նկատմամբ՝ ելնելով շրջակա միջավայրի պահպանության և կյանքի համար բարենպաստ կլիմայի անհրաժեշտությունից: Կլիմայի արհեստանոցի գերխնդիրը ապագայի կայուն կանաչ էկոնոմիկայի սետղծման նպատակով հանրության ուժերի մոբիլիզացումն է կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
pin-up 3 copyԿլիմայի արհեստանոցը ոչ մեծ գործնական նախագծերի մրցույթ է, որոնք իրականացվում են 350.org –ի և գործընկերների աջակցությմաբ՝ ի նպաստ Երկրի կլիմայի և բխելով համայնքների շահերից:

Հայաստանում նախաձեռնության գործընկերն են «Խազեր» էկոլոգամշակությաին ՀԿ-ն և Հայաստանի Օրհուս կենտրոնները:
Նախաձեռնության հեղինակներն ու գործընկերները բոլոր ակտիվ խմբերին կոչ են անում միանալ շարժմանը:
Նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկացեք սույն հաղորդագրության միջոցով և հետևելով հետևյալ հղումներին. http://climateworkroom.org/, https://www.facebook.com/Russian350org, https://twitter.com/Russian350org:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու