12,584 view

Դիլիջանի կեղտաջրերի մաքրման կայանի հասարակական լսումներ

18.02.2014
Փետրվարի 18-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հասարակական լսում Դիլիջան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի նախագծային փաստաթղթերի առնչությամբ:Ջինջ ՍՊԸ-ի տնօրեն Է. Մեսրոպյանը ներկայացրեց ընդհանուր նախագիծը` նշելով որ այն կառուցվելու է դեռ ԽՍՀՄ –ի ժամանակաշրջանում ընտրված և որոշակի աշխատանքներ կատարված վայրում. Հաղարծին համայնքի մոտակայքում՝ պահպանելով բոլոր նորմատիվները: Մաքրման կայանի հզորությունը հաշվարկվել է այնպես, որ հնարավոր լինի մեխանիկական մաքրման ենթարկել երեք համայնքների՝ Դիլիջանի, Թեղուտի և Հաղարծին
համայնքի կեղտաջրերը: Ջինջ ՍՊԸ-ի բնապահպան Ա. Հովսեփյանը ներկայացրեց այս նախագծի իրականացման ժամանակ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը: Ներկաների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր: Ծրագրի ընդհանուր արժեքին վերաբերող հարցին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ ներկայացուցիչները պատասխանեցին, որ այդ նպատակով Եվրոպական զարգացման բանկը տրամադրել է 1 մլն 200հազար Եվրոյին համարժեք գումար:

Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե որտեղ են կուտակվելու մաքրման կայանի կողմից հավաքված նստվածքները: Ի պատասխան ասվեց, որ նստվածքները կհեռացվեն այն համայնքի աղբավայր, որի հետ Հայջրմուղկոյուղին կկնքի համապատասխան պայմանագիր: Էներգախնայողության տեսանկյունից բանախոսների հավաստմամաբ ՀՀ-ում գործող բոլոր մաքրման կայաներից այն կլինի ամենա էներգախնայողականը:
Հարակից համայնքի բնակիչներից հարց բարձացվեց, թե արդյոք մաքրման կայանից լինելու են արտանետումներ և լինելու է արդյոք տհաճ հոտ: Պատասխանատուները վստահեցրին որ 15-20 մետր հեռավորությանվրա հոտ ընդհանրապես չի լինելու, իսկ 2-րդ փուլում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, երբ կներդրվեն կենսաբանական մաքրման աշխատանքներ, կտեղադրվեն նաև օդի մաքրման հատուկ սարքավորումներ:

Տարածքը ուսումնասիրվել է և չի գտնվում սողանքային գոտում, միայն խողովակաշարերի մի հատված է անցնում սողանքային գոտով, որի համար էլ կատարվել են նոր նախագծումներ և այն անցկացվելուէ առավել անվտանգ ճանապարհով:

Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե Թեղուտ և Հաղածին համայնքների կոյուղին միացվելու է, արդյոք, մաքրման կայանին: Ի պատասխան Հայջրմուղի ներկայացուցիչներն ասացին, որ մաքրման կայանի հզորությունն այդ հնարավորությունն ընձեռում է, ուղղակի անհրաժեշտություն կլինի, որ տվյալ 2 համայնքները ևս մտնեն Հայջրմուղկոյուղու սպասարկման տարածքի մեջ:

Ալբերտ Հարոյան

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ. 0268 2-31-38, 094 763594

Էլ. փոստ info_dilijan@aarhus.am,

albertharoyan@rambler.ru