4,476 view

«Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ»-ը մեկնարկել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման ծրագիր

25.03.2015

kapan_25_032015թ. մարտի 24-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ» ծրագրի հանրային քննարկում: Ծրագիրը միտված է Հայաստանում համայնքային հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների միավորումների կարողությունների հզորացմանը Երևանում և ՀՀ 10 մարզերում:

Նունե Բալյանը` ծրագրի իրականացման տեղական գործընկեր «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ»-ի համակարգողը` ներկայացրեց հիմնադրամի նպատակները, խնդիրները, գործունեությունը և նշված ծրագրի սպասելիքները:

Նարինե Թադևոսյանը` ծրագրի փորձագետը, հանգամանորեն կանգ առավ այն խնդիրների վրա, որոնց լուծման վերաբերյալ հիմնադրամը սկզբնական փուլում կառաջարկի ոչ մեծ դրամաշնորհներ՝ ուսումնասիրելու ՀԿ-ի գործելակերպը, ծրագրի իրականացման որակը, արդյունքները: Նշեց որ դրամաշնորհներ տրվելու են միայն ՀԿ-ներին: Տեղեկացրեց, որ համայնքները կարող են ՀԿ-ների հետ համագործակցելով իրականացնել ծրագրեր, որոնց նպատակները և խնդիրները պետք համապատասխանեն հիմնադրամի ձևաչափին: Նա բոլոր ցանկացողներին հրավիրեց մասնակցելու Երևանում, մարտի 27-ին կայանալիք հանդիպմանը (հիմնադրամը հոգում է ծախսերը), որտեղ կծանոթացնեն ծրագրերի կազմմանը և ձևաչափին:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, Կապանի մերձակա համայնքների և ՀԿ ներկայացուցիչներ: Մասնակիցները կատարեցին առաջարկություններ: Փորձագետները գրի առան և խոստացան մարտի 27-ին ընդգրկել դրանք քննարկումներին:

Նրանք շնորհակալություն հայտնելով Օրհուս կենտրոնին համագործակցության համար՝ հայտնեցին, որ կշարունակեն համագործակցությունը և հաշվի կառնեն Օրհուս կենտրոննորի հնարավորությունները հետագա իրենց գործունեության ընթացքում:

Ծրագրի և կայանալիք միջոցառման մասին մանրամասն տեղեկատվություններ կարող եք ստանալ Օրհուս կենտրոնի միջոցով:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող