4,995 view
Ահազանգի հետքերով. Ախթալա
24.03.2015
2015-ի մարտի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության ՓԾ Լոռու մարզային Փրկարարական վարչությունը տեղեկատվություն է տարածել Լոռու մարզի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» կոչվող պոչամբարից պոչանքների արտահոսքի և Դեբեդ գետ թափվելու մասին http://lorimpv.do.am/load/:

Հարցի առնչությամբ պարզաբանում և պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով Օրհուս կենտրոնը տեղեկատվական հարցումներ է ուղարկել ՓԾ Լոռու Մարզային Փրկարարական վարչություն և «Ախթալայի ԼՀԿ»:

Օրհուս կենտրոնի համակարգողի հետ հեռախոսազրույցում ՓԾ Լոռու մարզային Փրկարարական վարչության պետ, Փ/Ծ գնդապետ Հ. Անտոնյանը վստահեցրեց, որ պատրաստ են Օրհուս կենտրոնի հետ շարունակական համագործակցության մշտապես արագ արձագանքման իրենց առաքելությանը:

Հարցմանն ի պատասխան ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետը հայտնել է, որ իրենք մարտի 23-ին, ժամը 14:15-ին հայտնաբերված պոչանքի արտահոսքի մասին տեղյակ են պահել Լոռու մարզային բնապահպանական տեսչությանն ու «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և արտահոսքը դադարեցնելու նպատակով:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 60 645 295 -ներքին 191
Էլ. փոս. info_alaverdi@aarhus.am , anushevoyan@rambler.ru
Լուսանկարները` lorimpv.am