5,997 view
Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչն այցելել է Կապանի Օրհուս կենտրոն
09.03.2015
Մարտի 5-ին Կապանի Օրհուս կենտրոն այցելեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը՝ դեսպանատան «Առևտրի և զարգացման» խորհրդական Էրիկ Գյուլազյանի ուղեկցությամբ:Օրհուս կենտրոնի համակարգողը հյուրերին համառոտակի ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Քանի որ դեսպանին հետաքրքրում էին մարզի բնապահպանական խնդիրները, կենտրոնի համակարգողը տեղեկություններ տրամադրեց Կապանի տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Անդրադառնալով պոչամբարների առկայությանը՝

Աշոտ Ավագյանը նշեց, որ թափոնաջրերն առանց քիմիական մաքրման լցվում են գետակները, որոնցով ոռոգվում են գյուղական համայնքների այգիներն ու բանջարանոցները: Քամիների միջոցով պոչամբարներից բարձրացող ծանր մետաղներով հարուստ փոշին տարածվում է մերձակա համայնքների մշակովի տարածքների վրա, աղտոտում և անպիտան դարձնում դրանք՝ զրկելով գյուղացիներին եկամտի աղբյուրից: Ինչպես մթնոլորտային օդն, այպես էլ հողատարածքներն աղտոտումից զերծ պահելու համար, բազմաթիվ քննարկումներումների արդյունքում առաջարկվել է պոչամբարի պարագծով հիմնել խիտ անտառային գոտի, որը կնվազեցնի քամիների ազդեցությունը և աղտոտումը, սակայն այդ առաջարկը կյանքի չի կոչվել: Միաժամանակ շուկայումշարունակում է աճառվել մարդու առողջության համար վտանգավոր պտուղ-բանջարեղենը, որոնց ցանկը հրապարակվել է վասնագետների կողմից:

Խոսվեց Օրհուս կենտրոնի կողմից բազմիցս բարձրացված «Մայր առու» ջրագծի վերանորոգման խնդրի մասին: Համակարգողը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի և ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից իրականացվել է ծրագիր, որի արդյունքում կատարվել են մոտ 850 գծմ ջրագծի մաքրման աշխատանքներ, պատրաստվել են վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակը ԳԷՀ Փոքր Դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի նախկին ղեկավարությանների հետ ձեռք է բերել համաձայնություն համատեղ ջրագծի մաքրումն իրականացնելու համար: «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի ղեկավարության փոփոխությունից հետո ընկերության նոր ղեկավարությունը տվել է համաֆինանսավորման նախնական համաձայնություն: Սակայն Աճանան համայնքի կողմից ընկերության ղեկավարությանն ուղարկված համաֆինանսավորում կատարելու նամակը դեռևս քննարկման փուլում է և նամակին վերջնական պատասխան չի տրվել:

Անդրադառնալով լքված հանքերի խնդրին՝ համակարգողը ցուցադրեց, հանքուղիներից դուրս եկող և քաղաքի փողոցները լցվող դեղնավուն ջրերի հոսքը պատկերող լուսանկարներ: Չորանալուց հետո փոշին մեքենաների հոսքից և քամուց աղտոտում է նաև մթնոլորտային օդը:

Նշվեց, որ Կապան քաղաքի խմելու ջրի ջրահավաք ավազանի մերձակայքում իրականացվում են լեռնահետախուզական աշխատանքներ, որի համար Կապանի ՀԿ-ները Օրհուս կենտրոնի հետ համատեղ նամակով դիմել են ՀՀ նախագահին:

Հանդիպմանը մասնակից Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը ներկայացրեց լեռնահանքային ձեռնարկությունների ոչ թափանցիկ աշխատանքը՝ առանձնացնելով «ԴՓՄԿ» ՓԲԸ-ի թափանցիկ աշխատանքը: Ներկայացրեց «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի վթարների, օրենսդրության անկատարության, սոցիալական անպաշտպանվածության հարցերը, առողջապահական հիմնարկներին, մշակույթին և կրթական համակարգին չաջակցելու և այլ խնդիրների մասին: Միաժամանակ նշեց, որ ՀԿ-ն ձեռնարկության թշնամին չէ, ուղղակի իր ցանկությունն է, որ հանրության ձայնը լսելի լինի, ընկերության ղեկավարությունն արձագանքի բարձրացվող հարցերին:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց տեղեկատվության համար, խոստացավ նշված առաջարկությունները քննարկել այդ ընկերության ղեկավարության հետ և Օրհուս կենտրոնից անմիջապես մեկնեց Քաջարան՝ «ԶՊՄԿ» ընկերություն:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru