823 view
02.03.2015
Հայաստանի Բնապահպանական Տեղեկատվության Հասարակական Օրհուս Կենտրոններ
Գորիսի Օրհուս Կենտրոնի համակարգողի թափուր տեղի համար մրցույթի
Հայտարարություն

Պահանջվող որակավորումը՝
- Կրթությունը.
Բարձրագույն կրթություն շրջակա միջավայր ուսումնասիրող մասնագիտություններում,այդ թվում տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ համապատասխան գիտությունների ոլորտում:

- Աշխատանքային փորձը.
3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ բնապահպանության, իրավունքի, հասարակական հարաբերությունների ոլորտում:
Շրջակա միջավայրի հարցերի, կառավարման վերաբերյալ դասընթացների մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն:
Աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում կդիտարկվի որպես առավելություն:

- Լեզուների իմացություն.
Լավ տիրապետում (գրավոր և բանավոր հմտություններ) հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին.- Համակարգչային գիտելիքներ: (MS Word, Excel, Power Point) և Ցանցային կառավարման համակարգերին տիրապետելու հմտություն (Ինտերնետ).

Դիմելու ընթացակարգը.
Դիմումը ուղեկցող նամակի (մոտիվացիոննամակ), ինքնակենսագրականի` CV (հայերեն և անգլերեն) և մեկ լուսանկարի հետ մեկտեղ կարող եք ներկայացնել ՀՀ Օրհուս կենտրնների ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանին՝ էլեկտրոնային տարբերակով, հարցազրույցի ներկայանալու դեպքում կներկայացնեք նաև բնօրինակները:
Կտեղեկացվեն բոլոր դիմումատուները, ընտրվածների հետ կանցկացվի հարցազրույց:

Կոնտակտային տվյալներ
E-mail:blejanli@gmail.com
Հեռ. +374 077 76 46 41
Հասցեն` ք. Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7
Դիմումները պետք է հասնեն ծրագրի ղեկավարին ոչ ուշ, քան՝

ՍԿԶԲՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 02.03.15թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝12.03.15թ.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.aarhus.am կայքը:

Քանի որ Հայաստանի Օրհուս կենտրոնների հզորացման ծրագրի հիմնական դոնորը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն է, ուստի տեղեկացնում ենք, որ.
- ԵԱՀԿ-ն, որպես հավասար հնարավորությունների կազմակերպություն, խրախուսում է դիմել կին թեկնածուներին: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը կօգտագործի թափանցիկ և մրցակցային ընտրական գործընթաց:
Կկապնվեն միայն այն դիմորդների հետ, ովքեր կհամապատասխանեն առավելագույն պահանջարկին:

Աշխատանքային պարտականություններ`

Տեխնիկական Առաջադրանք.

Կենտրոնի համակարգողը պետք է կատարի հետևյալ առաջադրանքները՝
-աջակցել Հայաստանի Հանրապետության բնապահպանական քաղաքականության իրականացմանը, հաստատել համագործակցություն և կայուն հարաբերություններ Հայաստանի Հանրապետության կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև՝ ռազմավարական ծրագրերի ոլորտում,
- օժանդակել հաստատելու փոխգործակցություն Հայաստանի բնապահպանական կազմակերպությունների և դրանց պոտենցիալ գործընկերների միջև, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունները և այլ հաստատությունները,
-խթանել բնապահպանական ՀԿ-ների տարածքային կոալիցիաների ստեղծմանը, ինչպես նաև համագործակցությանը Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների հետ
Վերոնշյալ նպատակերը պետք է իրականացվեն հետևյալ կերպ՝
- տրամադրել անվճար հասանելիություն բնապահպանականգ րականությանը, համացանցին, ՀՀ բնապահպանության նախարարության տիրապետած և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը բնապահպանական ՀԿ – ներին և այլ շահագրգիռ կողմերին
- տարածել տեղեկատվություն բնապահպանական խնդիրների վերաբերյալ և այն մատչելի դարձնել հանրության համար
-խթանել հանրային քննարկումների անցկացմանը բնապահպանական խնդիրների վերաբերյալ՝ դրանով նպաստելով հասարակության մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում.
-անհրաժեշտության դեպքում տրամադրել տարածք տեղական կազմակերպությունների, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ անցկացնելու համապատասխան տեղեկատվական և հաղորդակցության միջոցառումներ և քննարկումներ (հասարակականլսումներ) շրջակամիջավայրի պահպանության ոլորտի վերաբերյալ,
- աջակցել բարձրացնելու հանրային իրազեկությունը արդարադատության մատչելիության վերաբերյալ
- հարկ եղած դեպքում կատարել այլ համապատասխան աշխատանք: