6,799 view

Հասարակական քննարկում անտառապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

19.02.2015
«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 1,3932հա մակերեսով տարածքի անտառապատման աշխատանքների պլան-ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով) Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում:
Քննարկման ժամանակ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց պլան-ծրագիրը, ըստ որի նախատեսվում է տնկել և խնամել 2400 թխկի, 1100 հացենի, 1100 լորենի:«Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչպես են այդ աշխատանքները կատարվելու և ինչ կարգով է կատարվելու տվյալ աշխատանքների հսկողությունը` մոնիտորինգը:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը առաջարկեց տվյալ աշխատանքների մեկնարկի առաջին իսկ փուլից մինչև աշխատանքների ավարտը` ներառյալ խնմանքի և տվյալ տարածքի պահպանման աշխատանքները, ուսումնասիրման մոնիտորինգի խմբում ներգրավել նաև համայնքի հասարակության ներկայացուցիչներին:

Մասնակիցների ցուցակ
Պլան ծրագիր

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2 3138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru