7,044 view
Հստակեցվել են «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ և Կապանի Օրհուս կենտրոնի 2015թ. համատեղ գործողությունները
13.02.2015
Kapan_13_022015թ. փետրվարի 6-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» («ԴՓՄԿ») ՓԲԸ-ի տեղեկատվական կենտրոնում կայացավ մամլո ասուլիս, որին մասնակցեցին Կապանի ՀԿ-ներ և ԶԼՄ-ներ: Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հակիրճ ներկայացրեց 2014թ. տարեկան արդյունքները: Նշեց, որ 2014թ. նախատեսված արտադրական ծրագրերը մոտ 20%-ով պակաս են իրականացվել, ինչի համար կոլեկտիվը մեղավորություն չունի: Միաժամանակ հայտնեց 2014թ. ՀՀ Պետեկամուտների տեսչության կողմից ներկայացված մոտ 10մլն դոլարի տուգանքի մասին, որը «ԴՓՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը համարում է անհիմն և դեմել է տնտեսական դատարան, հանդեպել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին: Այս պահին գործերը դատարանում են: Սակայն, անկախ գործերի ընթացքից, «ԴՓՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը ոչ մի աշխատողի աշխատանքից չի ազատել, աշխատավարձի կրճատում տեղի չի ունեցել, ավելին՝ որոշ աշխատողների աշխատավարձ բարձրացվել է և այդ գործընթացը բանախոսի հավաստմամբ շարունակական է լինելու: Նրա խոսքով այս պահին ընկերությունն ունի 1168 աշխատակից:
Հրաչ Ջաբրայանն անդրադարձավ նաև 2015 թ. ծրագրերին: Այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:
Kapan_13_02_2Օրհուս կենտրոնի համակարգողի բարձրացված այն հարցին, թե ձեռնարկության բնապահպանության առաջատար մասնագետ Հասմիկ Մկրտումյանի տեղափոխությունը Քաջարանի «ԶՊՄԿ» ՓԲԸ արդյոք կանդրադառնա Օրհուս կենտրոնի հետ համատեղ ծրագրերին, Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ համատեղ գործողությունները կշարունակվեն և ս/թ փետրվարի 10-ին, ժամը 11-ին հրավիրեց ընկերության գրասենյակ՝ նոր աշխատակցին ծանոթացնելու և 2015թ. համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու համար: Հանդիպմանը մասնակցելու ցանկություն հայտնեց նաև «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Պարսադանյանը:

Ըստ պայմանավորվածության փետրվարի 10-ին «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության տեղեկատվական կենտրոնում կայացավ հանդիպում բնապահպանական բաժնի աշխատանքների ղեկավար Օսկար Ալվարադոի հետ. նա Կանադաից է: Նրա խնդրանքով Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց, թե ինչ գործունեություն է իրականացնում կենտրոնը և ինչպիսի համատեղ նախաձեռնություններ են իրականացվել ընկերության հետ մինչ օրս: Քննարկվեցին հետագա համատեղ գործունեության շրջանակները: Օսկար Ալվարադոն ցանկություն հայտնեց լինել Օրհուս կենտրոնում: Կենտրոնի աշխատանքների համակարգողը կենտրոնի նպատակների ու գործունեության մասին մանրամասներ ներկայացնելու և անգլերեն համապատասխան գրականություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru