7,438 view

Հանրային քննարկում: Դիլիջանի Օրհուս կենտրոնն ակնկալում է, որ կնվազեցվի հատվող ծառերի քանակը

22.01.2015
Հունվարի 22-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Պարզ լիճ 35/6 կվ ԵԿ-ի սնումը 35 կվ օդային գծով և 6 կվ մալուխագծով» գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Աշխատանքների պատվիրատուն ՀՀ Ֆինանսների նախարարությունն է, ձեռնարկողը` «Հայաստանի էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն, աշխատանքային նախագծի մշակողը «Էներգացանցնախագիծ Ինստիտուտ» ՓԲԸ-ն է, նախնական գնահատման հայտի մշակողը` «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ն:

Նախատեսվող գործունեության նպատակը Դիլիջան քաղաքում ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մասնաշենքի հուսալի և անխափան էլեկտրամատակարարման ապահովումն է:

Աշխատանքային նախագծով նախատեսվում է կառուցել «Պարզ լիճ» 35/6 ԿՎ ենթակայանը և դրա 680մ երկարությամբ միաշխթա 35 ԿՎ օդային գիծը: Օգտագործվելու են նաև տվյալ տարածքում դեռ նախկինում կառուցված հենարանները: Նխատեսվում է նաև գազատար խողովակների հատման տեղամասերում կառուցել գազատար խողովակների պաշտպանական համակարգ: Նախատեսվող գործողությունների տարածքը գտնվում է Դիլիջան քաղաքից 5 կմ դեպի հարավ՝ Պարզ լիճ տանող ճնապարհի մոտ:

Քննարկման ընթացքում բարձացվեցին տարաբնույթ հարցեր: Ընդհուպ՝ թե դիտարկվել ե՞ն, արդյոք, տվյալ նախագծի իրականացման այլընտրանքային եղանակներ:

Կարևորագույն հարցը, որը հուզում է համայնքի ներկայացուցիչներին և բարձրացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողը, վերաբերում էր աշխատանքների իրականացման ժամանակ նախագծով նախատեսված 57 ծառերի հատմանը (տարբեր տրամագծերի` 54,89 խտ.խմ): Կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանն անձամբ տարածքում ակնադիտարկում է արել և այդքան ծառ չի հայտնաբերել: Ուստի ելնելով այս հանգամանքից դեռ առաջին հանրային քննարկման ժամանակ առաջարկել էր ստեղծել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով և տեղում ուսումնասիրել այդ հարցը՝ համոզված լինելով, որ ծառների թիվը տվյալ նախագծով ուռճացված է,ինչը կասկածի տեղիք է տալիս:

Քանի որ երկրորդ քննարկումն է և ծառների թիվը չի վերանայվել, Ալբերտ Հարոյանն իր խոսքում ասաց, որ դեմ է արտահայտվում տվյալ նախագծի այն կետին, որտեղ ֆիքսված է հատման ենթակա ծառերի թիվը: Եվ արդեն երկրորդ անգամ առաջարկեց տվյալ կարծիքը ներառել արձանագրությունում և վերանայել հատման ենթակա ծառների թիվը՝ նվազման ակնկալիքով:

Մասնակիցների ցանկ

Նախագծից հատման ենթակա ծառերի բնութագիրը

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2 3138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru