7,007 view

Գավառի բնապահպանական ծրագրի կազմման նախաձեռնողական հանդիպում Օրհուս կենտրոնում

22.01.2015
Հունվարի 22-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնի, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի և Գեղարքունիքի մարզի Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնի, ինչպես նաև Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին ակտիվ երիտասարդներ և կենտրոնների կամավորներ: Քննարկման նպատակն էր համատեղ կազմել և իրականացնել ծրագիր Գավառի տարածաշրջանի համար:
Քնարկման մասնակիցները նպատակահարմար գտան, որ ծրագիրը բաղկացած լինի 6 կետից՝

ներառելով բնապահպանական և էկոկրթական ակցիաներ: Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել համաքաղաքային շաբաթօրյակ, ծառատունկ, Գավառի գերեզմանոցի տարածքում տեղադրվելու են աղբամաններ, նկարահանվելու է փոքրիկ ճանաչողական հոլովակ՝ նվիրված Գավառագետի հիմնախնդիրներին, ուսուցողական սեմինարներ են իրականացվելու Գավառ քաղաքի դպրոցներում, ինչպես նաև յուղաներկով թեմատիկ նկարչություն է արվելու Գավառի որոշ բարձրահարկ շենքերի պատերի վրա:

Որոշվեց մեկ շաբաթից նորից հանդիպել և քննարկել արդեն պատրաստի ծրագիրը, որից հետո համատեղ կմեկնարկեն գործողությունները:

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (374) 264 6-15-11
Էլ. փոստ. info_gavar@aarhus.am, maradarkish@gmail.com