7,027 view

Սևանա լճից բացթողնված ջրի ծանր հետևանքները էկոհամակարգի վրա խորագրով քննարկում

20.12.2014
«Մարտունու կանանաց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի ՀԿ-ները, ակտիվիստները, Գավառի Օրհուս կենտրոնի ու Սևանի խնդրով մտահոգ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները «Մարտունի ինֆոտանը», նոյեմբերի 29–ին հավաքվել էին քննարկելու «Գեղարքունիքի մարզի բնապահպանական ռիսկերը»: Նրանք քննարկեցին Սևանա լճի էկոհամակարգի և շրջակա միջավայրի վրա լճից բացթողնված ջրի ծանր հետևանքները, շրջակա միջավայրի և բնակչության բնականոն ապրելակերպի վրա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի վնասակարությունը, լճում արհեստական ձկնաբուծարանների առկայությունն
և այլ հարցեր:
«Սևանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն արդեն բաց է թողնվել 270 միլիոն խմ ջուր: Արդյունքում, Սևանա լճի մակարդակն իջել է 5 սմ-ով: Սևանա լճի համար դա մահ է», – ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ի. Զարաֆյանը: Նա նաև անդրադարձավ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրին» որպես բարցարձակապես հակաբնապահպանական նախաձեռնություն, քանի որ լիճ պետք է 50 հազար տոննա ձուկ աճեցնելու նպատակով ԳՄՕ, ազոտ և ֆոսֆոր պարունակող 50 հազար տոննա արհեստական կեր լցվի, ինչը կարող է հանգեցնել լճում ցանցավանդակներից բաց թողնված հիվանդ և սատկած ձկների առկայության, բնական իշխանի գենոֆոնդի փոփոխության ու ջրի որակի կտրուկ վատթարացման:Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանն անդրադարձավ տեղի բնակչության ու հյուրերի համար ափամերձ տարածքներում հանգստանալու խոչընդոտներին, քանի որ ափամերձ տարածքների վարձակալների 90%-ը տարածքներն ամբողջությամբ պարսպապատել են, անտեսելով տարածքի 20%-ում հանրության համար ազատ ելումուտի հնարավորություն թղնելու իրենց պարտավորությունը:(Մանրամասն` կից շնորհանդեսում):

Ներկաներին մտահոգում էր նաև Սոտքի հանքավայրը, որի դատարկ ապարները ափամերձ տարածքում լցվում են առանց որևէ նորմ հաշվի՝ վերածելով շրջակայքը անկանոն թափոնակուտակման վայրի:
«Մարտունու կանանաց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Ա. Գևորգյանն, ամփոփելով քննարկումն, ասաց, որ կառավարությանն ուղերձ է պետք հղել, որը կարտահայտի Սևանի գլխին ասյպիսի խաղեր խաղալու պատճառով հանրության շրջանում առաջացած վրդովմունքը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com