7,025 view

«Մենք ու մեր Մոլորակը» գրքույկների շնորհանդես Ստեփանավանում

22.12.2014
Ստեփանավանի Օրհուս կենտրոնը, համատեղ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, ՏԻՄ հետ համագործակցությամբ դեկտեմբերի 19-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կազմակերպեց հանդիպում քաղաքի և գյուղական համայնքների կրթական օջախների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկները, դրանցում զետեղված տեղեկատվության օգտագործման ու տարածման անհրաժեշտությունը ներկայացնելն էր:
Միջոցառումը տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության

բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականություն է դարձել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով:

«Խազեր» ՀԿ նախագահ Ա. Համբարձումյանը դասընթաց-շնորհանդեսի միջոցով ներկայացրեց գրքույկները: Դրանք վերաբերվում են բնապահպանական գրեթե բոլոր հիմնախնդիրներին՝ բնության դեմ առաջին դավադրությունից մինչև կլիմայի փոփոխություն:

Մասնակցում էին Ստեփանավանի և մոտակա գյուղական համայնքների դպրոցների մանկավարժներ, Ճգնաժամային կառավարման համալսարանի, Գյուղատնտեսական քոլեջի, մանկապարտեզների աշխատակիցներ, ՀԿ-ների, գրադարանների և երիտասարդական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպումը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Գրքույկները տրամադրվեցին միջոցառման բոլոր 35 մասնակիցներին և Օրհուս կենտրոնին: Բացի գրքույկներից մասնակիցները ձեռքբերեցին նաև բնապահպանական ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչի համար Ստեփանավան համայնքի ղեկավարի աշխատակազմի Կրթության բաժնի ղեկավարը դասընթացի բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Ա. Համբարցումյանին՝ համոզմունք հայտնելով, որ գրքույկներ ստացողները հաճույքով կկիրառեն դրանք իրենց աշխատանքում:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com