570 view

15.12.2014

Համայնքային աշխատակազմի վերապատրաստման դասընթաց
Դեկտեմբերի 24-27, 2014թ.
Կապան

ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակը Կապանի Օրհուս կենտրոնի հետ դեկտեմբերի 24-27-ը կազմակերպում է Համայնքային աշխատողների վերապատրաստման դասընթացներ, որոնց հրավիրվում են մասնակցելու քաղաքային համայնքների ղեկավարի աշխատակազմի երկուական աշխատակից և գյուղական համայնքներից` մեկական: Բոլոր ծախսերը հոգում է ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակը: Դասընթացում ներառված թեմաներն ու անցկացման ձևաչափը.

1. Համայնքում շրջակա միջավայրի աղտոտման մոնիտորինգի իրականացում:

• Ինչպե՞ս բացահայտել խնդիրները,
• ո՞վ է իրականացնում մոնիտորինգ,
• ինչպե՞ս իմանալ մոնիտորինգի արդյունքների մասին,
• ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի համայնքը,
• ի՞նչպես պատասխանատվության ենթարկել աղտոտողներին,
• փոխհատուցման իրավական մեխանիզմները:

2. Ինչպե՞ս իրավական տեսակետից գրագետ հիմնավորել շրջակա միջավայրին հասցված վնասները և համայնքի պահանջները: Որո՞նք են թափոնների (ներառյալ ոչ հանքային ոլորտի թափոնների) կառավարմանը վերաբերվող պահանջները:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կազմակերպման ընթացքը.
• ո՞վ է կազմակերպում,
• ինչպես և ում կարող է իր մտահոգությունները և առաջարկությունները ներկայացնել:

4. Ինչպե՞ս դառնալ ազդակիր համայնք:
Դասընթանցերն անց են կացվելու հետևյալ ձևաչափով.
o կես օր տեսական դասընթաց,
o կես օր քննարկումներ, որոնց ժամանակ 4 փորձագետ կպատասխանեն մասնակիցների հարցերին:
o Հանդիպման ժամանակ կարող են կազմակերպվել նաև գործնական այցելություններ լաբորատորիա՝ նաև նմուշարկման ընթացքը ցույց տալու համար: