6,925 view

Բնապահպանական դեբատներ ամբողջ տարվա ընթացքում

10.12.2014
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող Բնապահպանական դեբատներ ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում կատարվել բազմաթիվ աշխատանքներ ուղղված առողջ և անվտանգ շրջակա միջավայրի պահպանությանը: Ուսումնասիրվել է Մելիք-գյուղի, Թուխմանուկի հանքավայրի գործունեությունը: Տեղի բնակչությունն իրազեկվել է Բնապահպանական խնդիրների մասին, նաև հայտանբերվել են բազմաթիվ փաստաթղթային խախտումներ և կեղծիքներ: Գրվել են վերլուծություններ Թուխմանուկի հանքավայրի վերաբերյալ, անցկացվել են պրեսս կոնֆերասներ,

ծրագրի փորձագետները մասնկացություն են ունեցել հանքի շահագործմանը վերաբերող հանրային լսումներին: Այս լայնածավալ աշխատանքի շնորհիվ իրազեկվել է Մելիք գյուղի բնակչությունը և ժամանակավոր կանգնեցվել է 3-րդ պոչամբարի կառուցումը:

Սևանա լճից ջրբացթողումների և էկոլոգիական խնդիրների շուրջ կատարվել են վերլուծություններ, գրվել են գիտական հոդվածներ փորձագետների կողմից: Կազմակերպվել են պրեսս կոնֆերանսներ, հանդիպումներ Բնապահպանության նախարարության և կառավարության հետ, ուղղվել են նամակներ այն Միջազգային ֆինանսական ինստիտուտներին, օրնակ՝ Ասիական Զարգացման բանկին, որոնց գործունեության արդյունքում հնարավոր էր Սևանա լճից ջրբացթողումների ավելացում: Կատարավել են հետազոտություններ Արարատի մարզի գյուղերում: Հարցումների միջոցով պարզվել է, որ գյուղացիները, չնայած Սևանա լճի ջրբացթողումներին, նորից մնացել են առանց խմելու և ոռոգման ջրերի: Քննարկումների և վերլուծությունների շնորհիվ հաջողվել է 240 մն. խմ. հինգ տարվա ջրբացթողումները փոխարինել մեկ տարվա ջրբացթողումներով:

2011թ-ից Գայլերի հարձակումները գյուղական տնտեսությունների վրա դարձան պատճառ, որ կառավարությունն ընդունեց որսի միջոցով խնդրին լուծում տալու որոշում: Ծրագրի փորձագետների կողմից բազմաթիվ նամակներ են ուղղվել ՀՀ Բնապահպանության նախարարությանը, երկրի վարչապետին՝ այլընտրանքային առաջարկներով, որոնք պետք է նպաստեին գայլերի հարձակումներից պաշտպանվելուն, նաև կենդանիներին չվնասելուն: Կազմակերպվեցին բազմաթիվ պրեսս կոնֆերասներ, հեռուստահաղորդումներ, հեռուստա-դեբադներ, որոնց շնորհիվ հանրությունը իրազեկվեց գայլերի կենսակերպի և նրանցից պաշտպանվելու մասին: Կարևորագույն արդյունք ենք համարում այն, որ մի շարք կազամկերպություններ սկսեցին աջակցել գյուղական տնտեսություններին՝ գայլերից պաշտապանվելու համար, մեր իսկ առաջարկներով, օրինակ՝ «ՎիվաՍել MTS» ընկերությունը որոշ մարզերում տեղադրել է էլեկտրոնային չոբաններ, որոնք կպաշտպանեն գյուղական տնտեսությունները գայլերի հարձակումներից և կնպաստեն գայլերի ոչնչացման կասեցմանը:

Ապարանի, Դիլիջանի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի Օրհուս կենտրոններում անցկացվել են բնապահպանական դասընթացներ թռչունների կենսակերպի, նրանց նշանակության և պաշտպանության մասին՝ իրազեկելով 75 պատանիների: Անցկացվել են նաև «էկո-ոսպնյակ» խորագրով լուսանկարչության վարպետության դասընթացներ: Բոլոր Օրհուս կենտրոններում պատանիները ծանոթացել են լուսանկարչության առանձնահատկությունների հետ: Ընդհանուր թվով 19 դասընթացներին մասնակցել են 350 պատանիներ:

Ամբողջ տարվա ընթացքում անցկացվել է 150 մամուլի ասուլիս, որոնց մասնակցել են 600 լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ակտիվիստներ ու հետաքրքրված քաղաքացիներ, 55 հեռուստա-հաղորդումներ և հեռուստադեբադներ, 10 կլոր սեղան, 24 դասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 1500 քաղաքացի:

Սիլվա Ադամյան
Բնապահպանական դեբադներ ծրագրի համակարգող
Էլ. փոստ. ecocoalitionarmenia@gmail.com