7,210 view

Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգ

08.12.2014
«Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունը` «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ի (EED) աջակցությամբ, Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագրի Գյումրու ներկայացուցչության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կառավարման պրակտիկայի բարելավում և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմիններ» ծրագիրը:Ծրագրի շրջանակներում իրականացվել է Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ

տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվել է զեկույց:

Զեկույցի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այս հղումը` http://www.3nature.am/docs/Report.pdf :

Զեկույցի բովանդակությունը արտացոլում է անցկացված մոնիտորինգի արդյունքները, հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, իրավասու մարմինների հսկողական-վերահսկողական գործունեության արդյունքները, այլ հավաստի տվյալներ հետազոտության առարկայի վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ սերտ համագործակցության պայմաններում:
Գյումրու Օրհուս կենտրոնը ծրագրի իրականացման ողջ ընթացքում ռեսուրս կենտրոն է հանդիսացել շահագրգիռ բոլոր կողմերի համար և ակտիվ աջակցություն է ունեցել անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ու պահպանման, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման հարցերում:

«Մոնիտորինգ հանուն ապագայի» երիտասարդական նախաձեռնող խումբը ավելի քան 15 աշխատանքային հանդիպում և քննարկում է անցկացրել Գյումրու Օրհուս կենտրոնում: Թեմայի վերաբերյալ ուսուցողական դասընթացներ են անցկացվել ութ քաղաքներում, այդ թվում վեց Օրհուս կենտրոններում` Գյումրի, Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Երևան և Գավառ:

Ծրագրի շրջանակներում հրատարակված «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների և դրանց կառավարման գործընթացների hանրային մոնիտորինգի մեթոդական ձեռնարկ»-ի բաշխումը ողջ Հայաստանի տարածքում իրականացվել է Օրհուս կենտրոնների ցանցի միջոցով:

Եվ նույնիսկ կենտրոնների աջակցությամբ արդեն որոշ ՏԻՄ-երի բյուջեների քննարկումների ժամանակ առաջ են քաշվել կանաչապատ տարածքների գույքագրման, կանաչ տնկարկների անձնագրավորման և համապատասխան ռեեստրի կազմման աշխատանքների անհրաժեշտության հարցերը և առաջարկվել է այդ նպատակով գումարներ պլանավորել 2015 թվականի բյուջեում (Օրինակ Դիլիջան քաղաքում):

Գյումրիում իրականացված ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի գործընթացի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ դիմելով thirdnaturengo@yandex.ru և gyumricenter@gmail.com էլեկտրոնային հասցեներով:

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող