6,896 view

Քաջարանի «ԶՊՄԿ» ընկերության ազդեցությունը Կապան քաղաքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա

29.11.2014
Նոյեմբերի 29-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ կլոր սեղան Կապան քաղաքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա Քաջարանի «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի գործունեության ազդեցության վերաբերյալ: «Արգումենտ» խորհրդատվական բյուրոյի մասնագետներ Վ. Աղբալյանը և Ս. Մաթևոսյանը ուսումնասիրության արդյունքները պետք է ներկայացնեն «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի ղեկավարությանը:
«Արգումենտ» խորհրդատվական բյուրոյի մասնագետները ֆոկուս խմբի միջոցով (Կապանի հեղինակավոր ՀԿ-ներ և փորձագետներ) ստացան իրական տեղեկատվություն առկա իրավիճակի վերաբերյալ, արվեցին բազմաթիվ

առաջարկություններ, որոնց իրականացման դեպքում «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի այս ոլորտներում ծախսված ֆինանսական միջոցները կլինեն ավելի արդյունավետ և կնպաստեն Կապան քաղաքի կայուն զարգացմանը:

Առաջարկվեցին բնապահպանական, երեխաների ամառային հանգստի և դաստիարակության, աշխատանքային, գենդերային խնդիրների, երկարամյա նախկին աշխատողների, կրթական ոլորտի և հասարակության անապահով խավերի սոցիալական աջակցության, փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով գյուղական համայնքներում փոքր ձեռներեցության զարգացման, գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի տրամադրման, մշակույթի և սպորտի ոլորտներում ներդրումների հստակ ծրագրերի իրականացում, մոնիթորինգ և հաշվետվություն, թափանցիկություն և «ԶՊՄԿ» ՓԲԸ –ի ղեկավարության պարբերաբար հանդիպումներ հասարակական սեկտորի հետ, տեղեկատվության տրամադրում և այլն:

«Արգումենտ» խորհրդատվական բյուրոյի մասնագետները խոստացան կազմված հաշվետվության վերաբերյալ Օրհուս կետրոնին տրամադրել տեղեկատվությունը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru