6,237 view

Հայաստանի քաղաքաները ջանում են դիմակայել աղետներին

25.11.2014
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի խոսքով «Աղետների ռիսկն օրեցօր ավելանում է: Աղքատությունը, արագ ուրբանիզացիան, կլիմայի փոփոխությունները և այլ գործոններ մարդկանց և համայնքներին դարձնում են առավել անպաշտպան ու խոցելի»:
Անցած 20 տարիների ընթացքում աղետներից տուժել է 4.4 միլիարդ մարդ, պատճառվել է 2 տրիլիոն ԱՄՆ դոլլարի վնաս, մահացել է 1.3 միլիոն մարդ: Բնական երևույթներից առաջացած աղետներից հիմնականում տուժել են զարգացող երկրներում ապրող մարդիկ և այդ երկրների ամենախոցելի շերտերը: Զարգացող երկրներին է բաժին ընկնում բնական վտանգների
հետևանքով առաջացած աղետներից մահացած մարդկանց 95 %-ը:
Աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին ներկայումս բնակվում է քաղաքներում: 2030թ.-ին սպասվում է, որ բնակչության մոտ 60%-ը բնակվելու է քաղաքներում և ուրբանիզացված տարածքներում, առաջիկա 50 տարում այդ թիվը կհասնի 70 %-ի: Հայաստանում արդեն իսկ քաղաքային բնակավայրերում է ապրում բնակչության 60%-ից ավելին: Քաղաքների աղետային խոցելիությունը հատկապես բարձրանում է, երբ աղքատ բնակչությունը հաստատվում է քաղաքի բարձր ռիսկային գոտիներում: Դժբախտաբար, քաղաքները նախագծելիս և զարգացնելիս քիչ ուշադրություն է դարձվում այնպիսի ռիսկերի հետևանքներին, ինչպիսիք են՝ երկրաշարժերը, սողանքները, հիդրոօդերևութաբանական երևույթները և այլն:

Հետևապես կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման ներկա և ապագա մարտահրավերները զարգացման պլանավորման տեսանկյունից պահանջում են նոր մոտեցումներ, մեխանիզմներ, հմտությունների և ունակությունների համախումբ, որոնք անհրաժեշտ է ի հայտ բերել և ուժեղացնել: Երկրներին անհրաժեշտ է համախմբել իրենց ջանքերը քաղաքային բնակիչների համար ապահով միջավայր ստեղծելու համար և զարգացնել մի շարք նորարարական մոտեցումներ այս մարտահրավերի լուծման գործում:

Նոյեմբերի 25-27-ը քաղաքներում ռիսկի նվազեցման և Հայաստանի քաղաքաները աղետներին դիմակայուն դարձնելու վերաբերյալ աշխատաժողով տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նիստերի դահլիճում: Նպատակն էր հզորացնել «Դիմակայուն քաղաքներ» գլոբալ քարոզարշավին միացած Հայաստանի քաղաքների ԿՓՀ և ԱՌՆ կարողությունները՝ կենտրոնանալով քաղաքների դիմակայուն գործողությունների պլանի մշակման ու իրականացման վրա, նպաստել քաղաք առ քաղաք համագործակցությանը:

Կազմակերպիչներն էին ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության Հյուսիսային Ասիայի գրասենյակ/ Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը:

Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատակիցները, Ապարան, Սպիտակ, Վանաձոր, Ախթալա, Գյումրի համայնքների ՏԻՄ ներկայացուցիչները՝ քաղաքապետերի կամ փոխքաղաքապետերի գլխավորությամբ:
Աշխատաժողովի մասնակիցները երեք օրերի ընթացքում, ստանալով տեսական գիտելիքներ, համապատասխան գործիքների կիրառմամբ մշակեցին Քաղաքների դիմակայունության գործողությունների ծրագրի ամբողջականացման և արդյունավետ իրականացման ռազմավարության նախագիծ՝ հիմնված «Դարձնել քաղաքները դիմակայուն» քարոզարշավի 10 հիմնարար սկզբունքները վրա:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com
Լուսանկարները` www.arnap.am կայքի