6,413 view

Բնության պահպանությունը հենց ինքը` «բարոյականությունն» է

24.11.2014
Երևանի Օրհուս կենտրոնում «Խազեր» ՀԿ-ն ներկայացրեց «Մենք ու մեր Մոլորակը» գրքույկները: Դրանց վերահրատարակումն իրականացվել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանականերում «Խազեր» ՀԿ կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագրի միջոցով:
Բոլոր 14 գրքույկների հիմքում դրված է հետևյալ գաղափարը.
«Էկոլոգիան մարդկային հոգու արձագանքըն է բնության մեջ և հակառակը՝ բնության արտացոլումը մարդկային հոգում, միշտ եղել է քաղաքակրթված մարդկության բարոյականության չգրված Աստվածաշունչը: Սա հենց ինքը` բարոյականությունն է»:

Ձեռնարկները հետաքրքրել էին մեծ թվով ուսուցիչների և ՀԿ-ների ղեկավարների, հետևապես Երևանի Օրհուս կենտրոնի հանդիպումների սրահը լեփլեցուն էր: Մասնակիցների մի մասն արդեն ծանոթ էին գրքույկներին և ուրախ էին ձեռքբերել լրամշակված տարբերակները:«Խազեր» ՀԿ նախագահ Ա. Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց գրքույկներն անուն առ անուն, խոսեց դրանցում արծարծված խնդիրների մասին՝ մարդու գոյության նախապայմանի՝ առողջ շրջակա միջավայրի, անվտանգ սննդի, կլիմայի փոփոխության, ջերմոցային գազերի, անտառների պահպանության և այլ հարցերի մասին: Ծրագրի փորձագետ Մ. Չաքրյանը խոսեց լրամշակման սկզբունքների ու անհրաժեշտության մասին, ներկայացրեց նորություններն ըստ թեմատիկ ուղղությունների: Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Իսկոյանն իր ելույթի խոսքում անչափ կարևորելով հատկապես Օրհուսի կոնվենցայի մասին գրքույկը, ընդգծեց դրա դյուրըմբռնելիությունն ու մատուցման մատչելի լեզուն:

Միջոցառման բոլոր մասնակիցները նման սեմինարները շարունակական ու հաճախակի դարձնելու ցանկություն հայտնեցին:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. info@aarhus.am