567 view

Եվրոթռչնադիտարկում 2014 –ին միացավ նաև Ստեփանավանը

05.10.2014
Աշնան մի քանի շաբաթների ընթացքում միլիոնավոր թռչուններ լքում են Եվրոպան` չվելով դեպի Աֆրիկա ձմեռելու: BirdLife International-ի անդամ կազմակերպություններն ամբողջ Եվրոպայից հրավիրեցին մարդկանց օգտվել այս հնարավորությունից և 2014թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին բացահայտել թռչունների միգրացիայի զարմանահրաշ աշխարհը:
Հայաստանում Եվրոթռչնադիտարկում 2014-ն իրականացվեց Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից, որն էլ կոչ արեց բոլոր ցանկացողներին միանալ համաեվրոպական թռչնադիտարկմանը և ներգրավել հնարավորինս շատ

մասնակիցների:
Ստեփանավանի Օրհուս կենտրոնն, արձագանքելով կոչին, 2014թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին հանձն առավ թռչունների միգրացիայի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու գործը: Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունից ստանալով չվող թռչունների վերաբերյալ պաստառներ և բացիկներ` էկոակտիվիստների հետ կազմակերպեց թռչնադիտարկում Ստեփանավանի քաղաքային այգու տարածքում:

Չվող թռչունների մեծամասնությունը գտնվում է վտանգի տակ, քանի որ իրենց կերակրման, ձմեռելու տարածքներում և միգրացիայի ժամանակ կանգառելու վայրերում տեղի են ունենում կլիմայական և կենսամիջավայրերի փոփոխություններ: BirdLife-ը մեծ ուրախությամբ նշում է այն մասին, որ տարեց տարի Եվրոթռչնադիտարկման ընթացքում ավելանում է թռչունների միգրացիայով հետաքրքրվող մարդկանց քանակը: Ուստի չվող թռչունների համար կենսականորեն կարևոր է պահպանել նրանց կերակրման տարածքները, միգրացիայի ճանապարհին կանգառելու վայրերը, ձմեռման վայրերում հարմարավետ կենսամիջավայրը:

Պահպանե’նք թռչուններին:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com