7,088 view

Երիտասարդների տեղեկացվածության բարձրացում էկոիրավունքի վերաբերյալ

21.11.2014
2014 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց «Երիտասարդական կազմակերպությունների պոտենցիալի ստեղծում` անձնակազմի բնապահպանական իրավունքների, տեղեկատվության հասանելիության և բնապահպանական արդարադատության վերաբերյալ ծրագրի» շրջանակում:
Դասընթացը կազմակերպել էր «Սինջար Եզդիների Ազգային Միավորում» ՀԿ-ն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Կազմակերպության նախագահ Բ. Մուրազին, ողջունելով մասնակիցներին, մաղթեց արդյունավետ աշխատանք, այնուհետև

խոսքը փոխանցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Գ. Ղազինյանին: Վերջինս խոսեց ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի, նմանատիպ ծրագրերի անհրաժեշտության ու կարևորության մասին:

Սահմանադրության էությունը, հասկացությունը, ընդունման կարգն ու կառուցվածքը թեմայի վերաբերյալ դասախոսություն կարդաց ՀՀ դատախազության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ Ռ. Մախմուդյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց սահմանադրության էությունը, անրադարձավ սահմանադրության մեջ կիրառվող տերմիներին: Մասնակիցների հետ քնարկելով Սահմանադրության առանձին կերերը՝ վերլուծեց դրանք, էլ ավելի պարզ ու հասկանալի դարձնելով դրանց բովանդակությունը:

Իրավաբան, ԵԱՀԿ փորձագետ Ն. Վարդանյանը դասախոսություն կարդաց «Շրջակա միջավայր, կառավարում, օրենսդրություն, իրավունքներ» թեմայով: Ներկայացրեց մարդ-բնություն փոխհարաբերությունները և մարդու կողմից բնության ռեսուրսների անխնա օգտագործուման հետևանքները, հանքաարդյունաբերության հնարավոր վնասները մարդու շրջակա միջավայրի վրա:

Դասընթացի մասնակից երիտասարդների համար մատուցվող նյութը հետաքրքիր էր ու կիրառելի հետագայում իրենց իրավունքները վստահորեն ու հիմնավոր պաշտպանելու առումով:

Տեղեկատվությունը տրամադրեց «Սինջար Եզդիների Ազգային Միավորում» ՀԿ-ն:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com