7,156 view

«Մենք ու մեր Մոլորակը» գրքույկների շնորհանդես Արարատում

17.11.2014
Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-շնորհանդես «Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագրի շրջանակում: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ Ա. Համբարցումյանը Արարատ քաղաքի դպրոցների ուսուցիչներին ու ավագ դպրոցի ակտիվ աշակերտներին ներկայացրեց «Մենք ու մեր Մոլորակը» գրքույկները: Գրքույկները վերաբերում են բնապահպանական գրեթե բոլոր հիմնախնդիրներին՝ բնության դեմ առաջին դավադրությունից մինչև

վերականգնվող էներգետիկայի հարցերը:
«Մենք ու մեր Մոլորակը» 14 գրքույկները երաշխավորված են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի և Բնապահպանության նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ ուսումնական գրականություն հանրակրթական դպրոցի համապատասխան դասընթացների համար: Դրանք առաջին անգամ կազմվել ու տպագրվել են 2006թ., տրամադրվել բազմաթիվ դպրոցների ու գրադարանների, տեղեկատվական ու կրթական կենտրոնների: Սակայն այդ ժամանակվանից ի վեր շատ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ հիմնախնդիրների սրման կամ փոփոխման, թե՛ դրանց լուծման նոր տարբերակների ու մոտեցումների ի հայտ գալու առումով:

Գրքույկների լրամշակումն ու վերահրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում:

Գրքույկները տրամադրվեցին միջոցառման մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչներին և Օրհուս կենտրոնին:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com